ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սովորական... քպիզմ՝ վախի ու նյարդայնության երանգներով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ նախօրեին կատարվեց Ազգային ժողովում, ավելին էր, քան պարզապես խայտառակությունը: Մյուս կողմից` տարօրինակ կլիներ և նույնիսկ՝ անլրջություն, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները դրսևորվեին այլ կերպ: «Սպեցնազով» վրա տվեցին ընդդիմադիրների վրա, «ազատագրեցին» ԱԺ ամբիոնը: Ինչպիսի՜ սխրանք: Իրականում դա ամենասովորական քպիզմ էր՝ վախի ու նյարդայնության ընդգծված երանգներով: Հանուն արդարության՝ ընդդիմադիրները տեխնիկատակտիկական լուրջ սխալ թույլ տվեցին. պետք է ծխարձակող ֆայերներ բերեին իրենց հետ և ծուխումուխ անեին ԱԺ դահլիճում, ինչպես տարիներ առաջ վարվել էին որոշ քպականներ, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընդդիմադիր էին աշխատում: Ի դեպ, այն ժամանակ «նախկինները» նրանց այդ ծխարձակումների առթիվ ոչինչ չարեցին, ո՛չ ուժ կիրառեցին, ո՛չ էլ անգամ թեթևակի քաշքշել տվեցին, հասկանալի է, անվտանգության աշխատակիցների միջոցով:

Մինչդեռ... Այ, թող հիմա նախկինները նայեն ու սովորեն, թե ինչպես պետք է վարվեն իսկական «ժողովրդավարները», «ժողովրդավարության չեմպիոնները»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա եթե ժամանակին իրավապահները հավուր պատշաճի, օրենքի տառին ու ոգուն համապատասխան անեին իրենց գործը, հազիվ թե երկիրն այս օրին հասներ: Այ, օրինակ, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը, քայլողների «ամբոխը» հետևը գցած, գրոհում էր Հանրային ռադիոյի շենքը: Դա ռազմավարական նշանակության ու ռազմականացված հսկողության ներքո գտնվող պետական հաստատություն էր: Բայց... ինչ եղել՝ եղել է: Արդեն անցյալում է՝ թեկուզ ծանրագույն հետևանքներով:

Ի դեպ, մի քանի օր առաջ փաշինյանական քարոզիչներն ու այդ քարոզչության «դամքաշներն» ուղղակ զահլա տարան՝ «վայ, երկրի միջազգային հեղինակությո՜ւնը...» ծեքծեքուն բացականչություններով՝ ադրբեջանական դրոշալաթն այրելու կապակցությամբ: Մինչդեռ ավելի լավ կանեին՝ մտահոգվեին նույն այդ՝ գետնատարած «հեղինակության» համար թեկուզ ԱԺ-ում կատարվածի կապակցությամբ: Չնայած, ումից՝ ինչ ակնկալել: Այն ամենից հետո, ինչ բերել են մեր երկրի գլխին, խորհրդարանում կատարվածն ընդամենը դիպված է: Ուղղակի մի բան հաստատ պետք է հիշել. նետած բումերանգներն անպայման հետ են գալիս: Դրանք այս օրերին օդում ծանրացած ու կուտակված են, շատ է «քամի ցանվել»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular