ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության կասկածանքով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու ևս 3 անձ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, կաշառք տվող Ա. Գ.-ի մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու համար Ա. Գ.-ից ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք:

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողին նույն զորամասում վարորդի պաշտոնին նշանակելու հարցում աջակցելու համար վերջինիս ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտին երկու միջնորդների միջոցով դիմել է հիշյալ զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալ Կ. Ա.-ին: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, 2023 թվականի մարտի 7-ին միջնորդներից մեկի միջոցով պահանջել է կաշառք և նույն օրը իր ենթակային՝ զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին հանձնարարել է նշված զինծառայողին ընդգրկել վարորդի հաստիքին նշանակվող անձանց ցուցակում:

Միջնորդներից տեղեկանալով ՊՆ պաշտոնատար անձի պահանջած կաշառքի գումարի չափի մասին՝ զինծառայողի ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտի 8-ին Էջմիածին քաղաքում հանդիպել է Կ. Ա.-ին և որպես կաշառք նրան տվել ընդհանուր 605.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ՌԴ ռուբլի և 90.000 ՀՀ դրամ: Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 31-ին, հիշյալ զինծառայողը նշանակվել է նույն զորամասի ջոկի վարորդի պաշտոնին:

 

21.04.2023թ.-ին ՊՆ պաշտոնատար անձ Կ. Ա.-ն, նրան կաշառք տված Ա. Գ.-ն և երկու միջնորդները ձերբակալվել են:

Նույն օրը Կ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա. Գ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ միջնորդներին՝ 437-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կ. Ա.-ի և Ա. Գ.-ի և միջնորդներից մեկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:   

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular