Եվրախորհրդարանը Կարա-Մուրզային ազատ արձակելու կոչով բանաձեւ է ընդունել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրախորհրդարանի պատգամավորները ապրիլի 20-ին բանաձեւ են ընդունել՝ կոչ անելով ազատ արձակել հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզային (Ռուսաստանում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ), որին Մոսկվայի քաղաքային դատարանը դատապարտել է 25 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, հայտնում է Եվրախորհրդարանի կայքը:
«Եվրոպացի պատգամավորները դատապարտում են այդ որոշումը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել Վլադիմիր Կարա-Մուրզային»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բանաձեւում նաեւ ընդգծվում է, որ նման խնդրանքով նրանք հանդես են գալիս Ալեքսեյ Նավալնու դեմ (ընդգրկված է ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցուցակում):
Բանաձեւին աջակցել են Եվրախորհրդարանի 508 ներկայացուցիչներ, 14-ը դեմ է քվեարկել, 31 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Եվրախորհրդարանի բանաձեւերն իրավական ուժ չունեն եւ խորհրդատվական բնույթ են կրում։