ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «սիրո» դրսևորումը. ՀՀ քաղաքացուն նոր Հայաստանում էլ են ծեծում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018թ. իշխանափոխությունից հետո հանրության մոտ հույսեր արթնացան, թե նախկին արատավոր բարքերն այլևս անցյալում են լինելու, իսկ ՀՀ քաղաքացին, որին փայփայում էին, սիրում էին, որով հպարտանում էին, կկարողանա շունչ քաշել, պաշտպանված զգալ իրեն․ Ավելորդ չէ նշել, որ բոլոր այդ հույսերը արագորեն հօդս ցնդեցին, իսկ Նիկոլ Փաշինյանի վարչախումբն ապացուցեց, որ գերազանցել է իր նախորդներին լկտիությամբ, լպիրշությամբ, քաղաքացու հետ վարվելու կուլտուրայի բացակայությամբ։

Նախօրեին Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանին ծեծի են ենթարկել համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, կոտրել երկու ատամն ու պատռել շրթունքը։

Պատճառն, ըստ Զեյնալյանի, իր տված հարցն է եղել՝ «օրենքի ո՞ր կետով են ուզում աշխարհազորին փոխարինել Տեղ համայնքի բնակիչներով և մարդկանց սահման տանել, եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրություն չի հայտարարել»։ Մասիս Զեյնալյանի պնդմամբ, ծեծկռտուքին ներկա են եղել Տեղ համայնքի ղեկավար Ղուլունցն ու Սյունիքի աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանը, սակայն նրանք որևէ կերպ չեն փորձել միջամտել։

Իսկ հավաքն, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, կազմակերպել է պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, ով նաև Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի մորեղբայրն է։ Ղուլունցը պնդել է, թե չի մասնակցել որևէ հավաքի, իսկ ՊՆ խորհրդական նախկին մարզպետը կտրականապես հերքում է, որ իր մտերիմներն են ծեծել ավագանու ընդդիմադիր անդամին։ Պողոսյանը, որի ընտանիքի անդամները սիրում են պարբերաբար ոտնձգել օրենքը (այդ պատճառով նա կորցրեց մարզպետի պաշտոնը), թերևս հրահանգել է հաշվեհարդար տեսնել Զեյնալյանի նկատմամբ ոչ միայն այդ հարցի համար։

Մասիս Զեյնալյանն առաջիններից էր, որ բարձրաձայնել էր, թե ինչպես են մարտի 30-ին ադրբեջանցի զինծառայողները Տեղ համայնքում զավթել իրեն պատկանող երկու հեկտար ցորենի դաշտը ու տեղը խրամատ փորել։ Ավագանու ընդդիմադիր անդամը տեղեկացրել է, որ աշխարհազորի անդամների կողմից իրեն ծեծի ենթարկելու փաստով դիմել է Պաշտպանության նախարարությանը, Կառավարությանը և Սյունիքի մարզպետարանին։

Նրա համոզմամբ, իր ծեծը նախապես պլանավորված է եղել, քանի որ ինքը հաճախ է հարցազրույցներ տալիս և ներկայացնում Տեղում ստեղծված իրավիճակը։ Բնականաբար, որևէ քրգործ չի հարուցվելու, մեղավորները չեն պատժվելու։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք վարչախմբի մանկլավիկները արտոնյալ են, նրանց դեպքում օրենքը չի գործում։

Կարեն Ադամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular