ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կարող է հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու Հայաստանի գործող վարչախմբի ջանքերը և երկու լարի վրա խաղալու նրանց քաղաքականությունը, ի վերջո հանգեցնելու է լրջագույն խնդիրների Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչների համար։ Տևական ժամանակ, ինչ Ռուսաստանը պատերազմական գործողություններ է իրականացնում Ուկրաինայում, Արևմուտքն էլ բազմապիսի պատժամիջոցներ ներդնում այդ երկրի դեմ, Հայաստանի գործող իշխանություններին զգուշացրել են, որ պատժամիջոցները շրջանցելու դեպքում կարող են լուրջ խնդիրներ ծագել։

Փաշինյանական իշխանությունը թերևս բոլոր այդ զգուշացումներին նայել է մատների արանքով, մինչ վերջին օրերին զգուշացումներն արդեն բավականին լրջացել են և իրական վտանգ են ներկայացնում։ «The New York Times » ամերիկյան պարբերականը երեկ հոդված է հրապարակել և նշել, թե Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է մի շարք ռազմական նշանակության ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները։

Պարբերականը վկայակոչում է ԱՄՆ հարկային ծառայության և առևտրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված նյութերը։ Խորհրդակցությունն , ի դեպ, տեղի է ունեցել դեռևս մարտի 24-ին, սակայն միայն այժմ տեղեկությունները հայտնվել են ամերիկյան պարբերականներում։ Դրանց համաձայն 2022 թվականին նախորդ տարվա համեմատ Միացյալ նահանգներից Հայաստան չիպերի և պրոցեսորների ներկրումն աճել է 515 %-ով, նույն ապրանքատեսակների ներկրումը ԵՄ երկրներից Հայաստան, անցած տարի աճել է 212 %-ով, ներկրված արտադրանքի 97 %-ը հետագայում վերարտահանվել է Ռուսաստան,- պնդում է «The New York Times »-ը։

Ներկրված սարքավորումները կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի ռազմական արդյունաբերության ՝ մասնավորապես հրթիռների արտադրության համար։ Նախօրեին մի տեղեկություն էլ հրապարակել էր Գերմանական «Spiegel» պարբերականը՝ փաստելով, որ Հայաստանի գործող իշխանությունները ամեն ինչ անում են շրջանցելու արևմտյան պատժամիջոցները։

Մի կողմից չափազանց ուշագրավ իրավիճակ է, երբ Հայաստանի գործող իշխանությունները չեն կարողանալու ամբողջությամբ պահպանելու պատժամիջոցային ռեժիմը, մյուս կողմից նրանց պարզ և հստակ ակնարկել են, թե ինչ ապրանքներ կարող են արտահանել և ռազմական նշանակության ապրանքների արտահանումը կարող է խնդիրներ հարուցել։ Մասնավորապես մենք նշել էինք, որ Արևմուտքը պահանջում է առնվազն պաշտոնանկ անել երկու պաշտոնյաների՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որոնց գիտությամբ և թույլտվությամբ էլ հիմնականում իրականացվել է արգելված ապրանքների ներմուծումը Հայաստան և դրանց վերաարտահանումը Ռուսաստանի Դաշնություն։

Ըստ էության, այս փաշինյանական վարչախումբը կամ պարտավորված է լինելու հասկանալ, թե ինչ խնդիրներ կարող են ծագել, կամ էլ չի բացառվում, որ պատժամիջոցների ռեժիմ սահմանվի նաև Հայաստանի Հանրապետության դեմ։

Սոնա Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular