ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերլուծաբանները մատնանշել են Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի քաղաքական նրբերանգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

www.kavkaz-uzel.eu-ն գրում է, որ ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող Տեղ գյուղի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է չորս զինծառայողի մահվան և վեց վիրավորի մասին։ Ադրբեջանական կողմից, ըստ ՊՆ-ի, զոհվել է երեք, վիրավորվել չորս զինծառայող։ Համայնքի բնակիչներն ասում են, որ զինված միջադեպն իրենց կյանքի վրա չի ազդել, սակայն նրանք իշխանություններից ինքնապաշտպանության համար զենք են պահանջում։


Տեղ գյուղի մոտ սրացումը եվրոպական դիտորդների առաքելությունը վարկաբեկելու արշավի մի մասն է, կարծում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ Ըստ նրա վարկաբեկող քարոզարշավի հետևում կանգնած են Ռուսաստանի իշխանությունները, և այդ քարոզարշավի նպատակը, մասնավորապես, հանրային կարծիքը վերահսկելն է, որպեսզի Հայաստանում բացառվի այնպիսի եվրոպամետ քաղաքական ուժի ձևավորումը, որն ընդունակ է փոխել իշխանությունը։


«Եթե ԵՄ-ի արձագանքը թույլ լինի, եվրոպական առաքելությունը կվարկաբեկվի, և ԵՄ-ն կկորցնի Հայաստանի ժողովրդի վստահությունը, ինչը խոչընդոտներ կստեղծի հասարակության համախմբման համար: Ռուսաստանին պետք է, որ հասարակությունը չվստահի հայ-ռուսական հարաբերությունների այլընտրանքին»,- kavkaz-uzel.eu-ի թղթակցին պարզաբանել է քաղաքագետը։ Ադրբեջանն աջակցում է Ռուսաստանին, քանի որ մարտի 15-ին Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերություններում սառեցու է նկատվում, հավելել է Ղուկասյանը։ «ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերում նշվում է ղարաբաղյան հակամարտությունը, որը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների առաջարկի հիման վրա, այսինքն հանրաքվե լինի, ԵՄ-ն, ըստ էության, այդ բանաձեւով ԵՄ-ն զրոյացնում է աշնանային պատերազմի արդյունքները  և ադրբեջանին ճանաչում պատասխանատու 2020 թվականի պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ագրեսոր: ԵՄ-ն պահանջում է դուրս բերել ադրբեջանական զորքերը, ազատ արձակել ռազմագերիներին և ստեղծել հայերի ոչ միայն Շուշի և Հադրութի, այլ նաև ԼՂԻՄ հարակից տարածքներ վերադարձի պայմանները»,- պարզաբանել է քաղաքագետը։


Բացի այդ, բանաձևում նշվում է ռուսական կոնտինգենտի մասին, ընդ որում խաղաղապահներ բառը վերցված է չակերտների մեջ,  հավելել է Ղուկասյանը։ «ԵՄ-ն Հայաստանից և Ադրբեջանից պահանջում է պայմաններ ստեղծել ՄԱԿ-ի մանդատով միջազգային խաղաղապահ կոնտինգենտի մուտքի համար: Ադրբեջանի նպատակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի, իմիջային կորուստներ ունենա կամ կտրուկ քաղաքական քայլերի դիմի, որից հետո Ադրբեջանը կգնա Ռուսաստանի հետ ավելի սերտ ինտեգրման»,- ընդգծել է նա։


Քաղաքական դիտորդ Նաիրա Հայրումյանը նույնպես կարծում է, որ ԵՄ առաքելության դեմ տեղեկատվական արշավ է ընթանում: «ԵՄ առաքելությունը վարկաբեկվում է, փորձ է արվում նրան վտարել տարածաշրջանից: <...> Արևմուտքը հասկանում է, որ եթե հեռանա Հայաստանից, կհեռանա տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից»,- kavkaz-uzel.eu-ի հետ զրույցում ասել է Հայրումյանը։ 


Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն ադրբեջանական կողմի գործողություններին, որոնք կարող են հանգեցնել սրացման։ «Մինչ այժմ Ադրբեջանը զգում էր անպատժելիություն, և անպատժելիությունը կապված է ոչ այնքան միջազգային հանրության դիրքորոշման, որքան Հայաստանի իշխանությունների դիրքորոշման հետ: Արևմտյան հանրությունը չի արձագանքի Ադրբեջանի կատարած խախտումներին, եթե արձագանք չլինի պաշտոնական Երևանից»,- ասել է քաղաքական դիտորդը։


Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն էլ կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումն անխուսափելի էր, քանի որ ադրբեջանական զինուժը չի պահպանում պայմանավորվածությունները: Ըստ նրա  Ադրբեջանը փորձում է իր քարտեզների համաձայն հասնել  սահմանի սահմանազատմանը, Լեռնային Ղարաբաղի ինտեգրման և դեպի Նախիջևան միջանցքի բացման։ «Ռուսաստանը ձգտում է Արևմուտքին դուրս մղել տարածաշրջանից, որպեսզի ավարտին հասցնի եռակողմ հայտարարությամբ նախատեսված գործընթացը»,- ասել է քաղաքագետը։


Հիշեցնենք, որ մարտի վերջին ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի հետ սահմանի մերձակայքում գտնվող ռազմավարական բարձունքները՝ կապված Հայաստանի տարածքում ճանապարհի մի հատվածի շինարարության ավարտի հետ, որտեղ նոր երթուղի է կառուցվել: 


 Հայ քաղաքագետները նշել են, որ Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի հետ սահմանի ճշգրտումը զորքերի շփման նոր գիծ է ստեղծում և չնայած դա սահմանազատում չէ, բայց իշխանությունները փաստացի սկսել են սահմանազատման գործընթացը, չնայած այն բանին, որ չկա ոչ մի պայմանավորվածություն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular