ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդների ներգրավվածությունը երկրին առնչվող որոշումների կայացման գործընթացում կարևոր է. Հռիփսիմե Բոչոլյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովում հասարակական և քաղաքական կյանքում ունեցած ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին երիտասարդական խորհրդարանի մի շարք անդամներ, ինչի հետ կապված զրուցեցինք Երիտասարդական խորհրդարանի անդամ Հռիփսիմե Բոչոլյանի հետ:

- Փաստացի ավարտվեցին երիտասարդական խորհրդարանի հիմնական աշխատանքները. որպես երիտխորհրդարանի անդամ` կասե՞ ք, թե ինչո՞ վ է զբաղվում կառույցը եւ ի՞նչ խնդիրներ է վեր հանում:

- Կառույցը ստեղծվել է երիտասարդության վերաբերյալ օրենքների նախագծերի, երիտասարդությանը վերաբերող հիմնահարցերի քննարկման, երիտասարդներին օրինաստեղծ աշխատանքներին մասնակից դարձնելու, առկա թերությունները վեր հանելու և լուծումներ առաջարկելու համար:

Կցանկանայի, որպեսզի Երիտասարդական խորհրդարանը այսչափ չկուսակցականացվեր, քանի որ անկախ քաղաքական հայացքներից, այս կամ այն հարցի շուրջ ունեցած տարաձայնություններից, այնուամենայնիվ, մենք բոլորս ունենք մեկ նպատակ՝ մեր երկիրն ավելի լավը դարձնելու ցանկություն և պատրաստակամություն: Կարծում եմ, որ պետք է գործենք միայն կառուցողական դաշտում:

- Առհասարակ, ի՞նչ է տալիս երիտխորհրդարանի անդամ լինելը երիտասարդներին:

- Իմ կարծիքով, Երիտասարդական խորհրդարանը ինքնադրսևորման և սեփական հնարավորությունները իրացնելու յուրօրինակ հարթակ է:

- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում երիտասարդների դերն ու նրանց ներուժի օգտագործումը գալիք ընտրություններում:

- Իմ խորին համոզմամբ՝ այսօր Հայաստանում քաղաքականության հաջողված մոդելը իրականություն կարող է դառնալ նաև երիտասարդների ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ:

Ինքս կարևորում և առաջնահերթ եմ համարում երիտասարդների ներգրավվածությունը երկրին առնչվող որոշումների կայացման գործընթացում: Անչափ ուրախ եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններին երիտասարդական խորհրդարանի անդամներից շատերը՝ հանձին ինձ, լինելու են ոչ թե պարզապես դիտորդի, այլ ակտիվ մասնակցի դերում՝ որպես պատգամավորի թեկնածու:

- Հռիփսիմե, ո՞րն եք համարում այս տարիների` երիտասարդական խորհրդարանի շրջանակներում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

- Ամենակարևորը՝ ձեռք բերեցի ընկերներ, որոնց երբեք չեմ կորցնի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular