ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովուրդը Կարեն Դեմիրճյանի պես առաջնորդների կարիքն ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Հայաստանում նշում էին Ազգային Ժողովի նախկին նախագահ, հայ քաղաքական ու պետական գործիչ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի ծննդյան 91-ամյակը։ Դեմիրճյանի ընկերներն ու բարեկամները հավաքվել էին Կոմիտասի անվան պանթեոնում՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու նրան, և օրվա կապակցությամբ մամուլի արձագանքը քաղաքական գործիչների և քաղաքական դեմքերի վերլուծությունները վկայում են, որ Հայաստանում այսօր հենց Կարեն Դեմիրճյանի նման նոր լիդերների մեծ պակաս կա, մարդիկ, որքան էլ ցավալի է այդ փաստն արձանագրել, անկախության տարիների առաջնորդների մեջ չեն տեսնում իրենց բոլոր ցավերին դարման անողին։

Գործող իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի օրոք, երբ 2018-ին հույսով լցված փոփոխություններ էին ակնկալում, իսկ 2 տարի անց էլ ողբում ցավալի պարտության համար, որևէ իրական, ռեալ առաջնորդի մասին խոսելն անհնար է, ուստի ողջ ժողովուրդը հենց Կարեն Դեմիրճյանի պես առաջնորդ է ուզում, ժողովրդի նոր հին հերոսը՝ շինարար, հայրենասեր, երկիրը չծախող մարդն է, որը հոգատար է իր ժողովրդի բոլոր խավերի հանդեպ, կոմպետենտ է և կարողանում է ժամանակին արձագանքել մարտահրավերներին։

Ուշագրավ էր նաև, որ Դեմիրճյանների ընտանիքը չափազանց սերտ հարաբերություների մեջ է «Ապրելու երկիր» կուսակցության հետ, հատկապես «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչների այս այցը պանթեոն, նրանց հանդիպումը Դեմիրճյանների ընտանիքի անդամների հետ, բավական ուշագրավ ենթադրություններ կարող են ծնել, որ Դեմիրճյանների ընտանիքն էլ նոր սերնդի քաղաքական գործիչների մեջ էլ տեսնում են կոմպետենտ և ընդունակ մարդկանց, որոնք կարող են վերցնել երկրի զարգացման էստաֆետը։ Փաստացի սա է ամենակարևորը և սա է մեր հանրության լրջագույն մտածմունքներից մեկը։

Ո՞վ ի վերջո պետք է առաջնորդի հանրությանը։

Լուսինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular