ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շատերին է հայտնի, որ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը վերջերս որոշում է կայացրել հարցազրույցներ չտալ ու չխոսել ոչ աշխատանքային  գործունեության, ոչ էլ անձնական կյանքի մասին: Սակայն երգչուհին գերակտիվ է սոցիալական կայքերում, որտեղ հրապարակում է ինչպես անձնական, այնպես եւ գործնական նորություններ: Անահիտը աշխատանքից զատ իր հետեւորդների հետ կիսվում է նաեւ իր ժամանցով, հաճախ օգտվում նաեւ Instagram-ի «ուղիղ եթեր» հավելվածից:
 
Այսօր Անահիտ Սիմոնյանի վերաբերյալ հրապարակում է տարածվել, ըստ որի, հենց նման ուղիղ հեռարձակումներից մեկի ժամանակ երգչուհին իր հետեւորդներից հարցրել է, թե արդյոք դիտել են թուրքական «Черная любовь» սերիալի 2-րդ եթերաշրջանը, ասելով, որ ամբողջ գիշեր չի քնել հենց դրա պատճառով, ավելին ` հաջորդ գիշերն էլ է պատրաստվում լուսացնել նույն նպատակով: Այս թեմայի շուրջ գրառման հեղինակը նշել է.
«Նորություն չէ, որ թուրքական սերիալները վերջին շրջանում մեծ տարածում են գտել, ցավալի է, որ այդ թվում` նաև Հայաստանում, սակայն միթե երգչուհի-դիզայները, ով ի վերջո, հանրային մարդ է, պետք է իր Instagram-ը օգտագործի թուրքական արտադրանք գովերգելու և, ինչու ոչ,  քարոզելու համար… Ամոթ է, Անահիտ, ուղղակի ամոթ է: Թերևս, թուրքական սերիալների մոլուցքով էլ պայմանավորված էր, որ տարիներ առաջ «Ezel» հեռուստասերիալում երգերից մեկը շատ նման էր Անահիտ Սիմոնյանի «Կամ» երգին, որը շատ ավելի վաղ էր հայտնվել համացանցում, քան Անահիտի երգը»:
 
Թեմայի շրջանակում խոսելի նպատակով` Life.panorama.am-ը կապ հաստատեց Անահիտ Սիմոնյանի հետ, ով կրկին հրաժարվեց մեկնաբանություն տալ` նշելով.
 
«Ես որեւէ մեկնաբանություն տալ չեմ ուզում, եւ նման բան չի էլ եղել: Ես բոլոր լրատվականներին ասել եմ, որ իմ վերաբերյալ մասին որեւէ նյութ գրելիս կարող են օգտվել իմ Instagram-ի կամ Ֆեյսբուքի էջից: Ես ինքս իմ նորությունները հրապարակում եմ ու խոսելու կարիքը չունեմ»:
Մեր ճշտող հարցին, թե իրականում նա իր հետեւորդների հետ տվյալ սերիալի մասին չի՞ խոսել, պատասխանեց.
«Ոչ, նման բան չի եղել»:
Իսկ նկատառմանը, թե տարածված հրապարակման մեջ նշվում է, որ զարմանալի զուգադիպությամբ Անահիտ Սիմոնյանի` թուրքականի հանդեպ սերն ավելի էր ընդգծվում Սիրուշոյի «Դեր Զոր» անվանումով տեսահոլովակի և դրա ստեղծման պատմության տեսանյութի ֆոնին, պատասխանեց.
 
«Թող ինձ ոչ մեկի հետ չհամեմատեն»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular