ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 երգ գիտի, 7-ն էլ հող հանձնելու մասին․ Տաթևիկ Հայրապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «7 երգ գիտի, 7-ն է հող հանձնելու մասին... Սա Նիկոլ Փաշինյանի կառավարման տրամաբանության ամենակարճ նկարագրությունն է:

Այսօր, նա հերթական անգամ ԱԺ ամբիոնից եկել է «համոզելու» հայ հանրությանը, որ Արցախը հանձնելով կփրկի ՀՀ-ն, բայց այդքան էլ վստահ չի, որ կստացվի, կարող է հանձնենք էլ, չփրկվենք: «Իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ Ադրբեջանի գործողությունները կլինեն խաղաղությանը միտված։ Եվ եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների` երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։ Սա մեր պատասխանատվությունն է: Մենք պետք է մեր մտքերի և գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին, իսկ երբ հասկանան, նրանք դա կընդունեն»,- ասել է Փաշինյանը:

Ընդ որում, ուշագրավ է, որ նա դա ասում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ:

Եթե բացենք կառավարության հնգամյա ծրագիրը, որով էլ Փաշինյանը եկել է իշխանության, ապա այնտեղ Արցախի հարցի վերաբերյալ սպիտակի վրա սևով գրված է. «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա...» (https://www.gov.am/files/docs/4586.pdf, էջ 15):

Հիմա եկեք տրամաբանենք, այսօր Փաշինյանը պետք է ներկայացներ հանրությանը ու ԱԺ-ին, թե ինչ է արել այս ծրագրի իրագործման ուղղությամբ, փոխարենը եկել ու հեքիաթ է պատմում, թե իբրև Արցախը տանք, խաղաղ կապրենք:

Ընդ որում, դա նույն Փաշինյանն է, որ 2022 սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ-ի վրա, ԱԺ-ում ասում էր՝ ինչ զիջում ենք, Ալիևին քիչ է, Երևանն է ուզում:

Որքան էլ ցավալի է, Փաշինյանի այսօրվա ելույթը առանձնապես չի զիջում Ալիևի նախկին ելույթներից մեկին, երբ ասում էր. «Եթե Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, ապա Երևանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանը...»:

Հիմա Փաշինյանը, որը շատ լավ գիտի, որ Ալիևը հավակնություններ ունի ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևանի նկատմամբ, որը «Արևմտյան Ադրբեջան» է կոչում մեր երկրի տարածքը, եկել ու կրկին փորձում է մեզ համոզել, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով մենք կապրենք խաղաղ:

Իհարկե, չենք ապրի, շատ խելք պետք չի դա հասկանալու համար: Իսկ եթե ուզում է 29,800-ը պահի, թող զինվի ու կռվի պատրաստվի, քանի որ իր չպատրաստվելու ու հանցավոր անգործության հետևանքով Ադրբեջանը լավ առաջ է եկել այդ տարածքում: Մի խոսքով, Փաշինյանը կարող է թվա հարափոփոխ է ու հակասական, բայց Արցախը հանձնելու հարցում իր դիրքորոշումը անփոփոխ է մնում, ու դա մեր երկիրը միայն ձախողումների է տանում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular