ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրի բացակայություն «բնապահպանության միջնաբերդում». Ավազի հանքերը խոչընդոտում են Ադրբեջանի գյուղատնտեսությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru–ն գրում է, որ Բերձորի միջանցքի «բնապահպանների» համար, որոնք արդեն հինգերորդ ամիսն է, ինչ ապօրինի փակում են ՀՀ-Արցախ ճանապարհը, կարծես թե ծառայության ավելի հարմար վայր է գտնվել, ընդ որում Ադրբեջանի տարածքում։ Ինչպես գրում է Ալիևի քարոզչության դրոշակակիրներից մեկը «Ադրբեջանում խմելու և ոռոգման ջրի ճգնաժամային իրավիճակը շարունակում է վատթարանալ»։ Ճիշտ է, քարոզչությունը դա կապում է գլոբալ տաքացման և տեղումների անհավասար բաշխման հետ, որպեսզի հանկարծ պետության հասցեին քննադատություն չստացվի։ Վերջինիս համար կարող են փակել, ընդ որում ոչ միայն լրագրողներին, այլ նաև խմբագրությունը։

Անուամենայնիվ, քննադատություն առկա է այդ «նյութի» մեջ։ Այն ուղղված է ավազի ու խճաքարի հանքավայրերում ու քարհանքերում աշխատանքներին, որոնք «ոչ մի րոպե չեն դադարում շարունակելով վնասել գետերը և սրել առանց այն էլ սարսափելի խնդիրը»։ Մասնավորապես, այդ խնդիրն առկա է Գորխմազոբա և Թանգիվան գյուղերում։ Առաջին դեպքում տարածքը, որտեղ գտնվում է քարհանքը, պատկանում է պետությանը, և քաղաքապետարանն իրավունք չունի վերահսկել նրա գործունեությունը։ Իսկ պետությունը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, կարծում է, որ քարհանքի աշխատանքը լիովին համապատասխանում է օրենսդրական և բնապահպանական չափանիշներին։ Ինչ վերաբերում է Թանգիվանին, ապա այդտեղ երկու տարի առաջ, բնակիչների դիմումների և բնապահպանության նախարարության հետաքննության հիման վրա նյութեր են ուղարկվել գլխավոր դատախազություն։ Իսկ քարհանքի աշխատանքը, ինչպես արդեն նշել են «ոչ մի րոպե կանգ չի առել»։


Հասկանալի է, իհարկե, որ Բերձորի միջանցքի «բնապահպանները» չեն բողոքի Թալիշի Թանգիվանի քարհանքերի և առավել ևս պետական ​​կառավարման տակ գտնվող Գորխմազոբի քարհանքի գործունեության դեմ։ Դրա համար կարող է փակվել նաեւ Ադրբեջանում կարող են փակել։ Իհարկե ոչ քարհանքը:


Բայց այդ դեպքում «բնապահպանները» գոնե չեն վատթարացնի Արցախի Սարսանգի ջրամբարի ջրերից մեծ կախվածության մեջ գտնվող Տերտերի շրջանի գյուղատնտեսության վիճակը։ Իսկ շարունակելով Արցախի շրջափակումը «բնապահպաններն» ուղղակիորեն են նպաստում ջրամբարի մակարդակի իջեցմանը, քանի որ Հայաստանից էլեկտրամատակարարման խոչընդոտելու պատճառով Արցախը ստիպված է մեծացնել Սարսանգի ջրերի շահագործումը լրացուցիչ էլեկտրաէներգիա ստանալու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular