ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է ընդդիմությունը որոշել մասնակցել արտահերթ նիստին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով: Նա ներկայացնելու է «Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը։ Քննարկմանը մասնակցելու է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, որը տեւական ժամանակ է՝ բոյկոտել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ֆորմատը, որին մշտապես մասնակցում է Փաշինյանը։

Ընդդիմադիրները Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության անդամների հետ հրաժարվեցին առերեսվել անցած տարվա մարտի 23-ի հարցուպատասխանից հետո, երբ ՀՀ վարչապետը սկանդալային հայտարարություն արեց, թե այսուհետ մատ թափ տալով կխոսի նրանց հետ, ովքեր կհամարձակվեն իրեն մեղադրել Արցախը հանձնելու մեջ։

Հետո էլ սպառնաց, թե` «մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», եւ ընդդիմությունը՝ վրդովված, լքեց նիստերի դահլիճը։ Այնուհետեւ փողոցում ակտիվացավ Դիմադրության շարժումը, եւ մինչեւ աշուն ընդդիմադիրները խորհրդարան չգնացին, իսկ հոկտեմբերին վերադարձան, բայց որոշեցին չմասնակցել կառավարության հետ հարցուպատասխաններին։ Ինչո՞ւ են որոշել մասնակցել Փաշինյանի ներկայությամբ այսօրվա նիստին։

Երեկ մեր հարցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Որովհետեւ ծրագրի կատարողականի մասին հաշվետվությունը ներկայացվում է տարեկան մեկ անգամ»։ Ակնհայտ է, որ ընդդիմադիրները տեղի են տալիս հանրության քննադատություններին, որ ո՛չ փողոցում են ակտիվ, ո՛չ խորհրդարանում են Նիկոլի ստերը բռնում, թողնում են, որ իշխանությունն ինչ ուզի, անի, ինչ ուզի, ասի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular