ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանի իշխանություններին վերապատրաստել ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rt.com-ը գրում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նախատեսում է «օգնել» Հայաստանի իշխանություններին քաղաքացիներին տեղեկատվություն փոխանցել, մասնավորապես երկրում իրականացվող բարեփոխումների մասին։ Rt.com-ը ծանոթացել է ամերիկյան գերատեսչության նախագծի նախնական նկարագրությանը։

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանում մշակում է ռազմավարական հաղորդակցության աջակցության միջոցառումներ, որպեսզի Հայաստանի իշխանություններին տրամադրի արդյունավետ ռազմավարական հաղորդակցության համակարգեր, հնարավորություններ և պրակտիկա», - ասվում է փաստաթղթում: Ինչպես պարզաբանել են USAID-ում, այդ ծրագրի համար կարող է հատկացվել 5-ից մինչև 20 միլիոն դոլար։

Ամերիկացի փորձագետները հիշեցրել են, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Երևանը ձեռնամուխ է եղել մի շարք բարեփոխումների։ Միևնույն ժամանակ, ըստ նրանց, Հայաստանի կառավարությունը զգալի դժվարությունների է հանդիպել այդ բարեփոխումների և ձեռք բերված առաջընթացի մասին հաղորդակցվելու հարցում։ Դրա պատճառը, ի թիվս այլ բաների, հաղորդակցման մեխանիզմների բացակայությունն է, ապատեղեկատվական արշավները և մեդիա գրագիտության ցածր մակարդակը:

«Համակարգված, տվյալների վրա հիմնված, նախաձեռնող և ինտերակտիվ հանրային իրազեկման բացակայությունը խաթարում է կառավարության վստահելիությունը և բարեփոխումների օրակարգն առաջ տանելու և ներքին ու արտաքին վնասակար ազդեցություններին դիմակայելու նրա կարողությունը», - ասվում է գործակալության ծրագրում: Գործակալությունը շահագրգիռ կազմակերպություններին խնդրել է տրամադրել դիտողություններ և առաջարկություններ ծրագրի մշակման համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular