ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանրամարտի առաջնությունը լուրջ փորձություն է դարձել փաշինյանական իշխանության համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը բավականին լուրջ փորձություն է դարձել փաշինյանական իշխանության համար։ Նախօրեի տեղի ունեցած միջադեպը, երբ դիզայներ Արամ Նիկոլյանը պարզապես այրել էր Ադրբեջանի դրոշը, իսկ դրանից հետո, Ադրբեջանի իշխանությունները պատրվակ գտնելով և առաջնությունից հեռացնելով իրենց մարզիկներին, կարողացել էին Հայաստանի Հանրապետությանը հերթական անգամ դնել ծանր իրավիճակի մեջ, փաշինյանական իշխանությունը որոշել է բոլոր իր քննադատությունների թիրախը փոխանցել թե՛ դրոշն այրող դիզայների և թե՛ պարզապես շարքային քաղաքացիների ուղղությամբ՝ նրանց մեղադրելով ստեղծված իրավիճակում։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի առաջնության կազմակերպումը ղեկավարող Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե ամեն դետալ քննարկել էին, հաշվի են առել քաղաքական, մարզական և բարոյահոգեբանական բոլոր նրբությունները՝«Ու ամեն դեպքում, գուցե ամենավերջին դետալը հաշվի չէինք առել, չէինք հաշվարկել, որ տեղի ունեցավ այս միջադեպը, պետությանը, այո՛ հենց պետությանը պետք է վերաբերվել խնամքով։ Ամեն մի չմտացված իբր թե «հերոսական քայլ» կարող է հետ գցել, նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին»,- հայտարարել է Արայիկ հաությունյանը։

Վերջինս, իհարկե, փորձում է իր վրայից հեռացնել պատասխանատվության ամբողջ բեռը, սակայն խնդիրն այն է, որ հենց նույն դիզայներ Արամ Նիկոլյանը՝ որպես առաջնության գլխավոր դիզայներ, ով անգամ իր սեփական «Նիկոլյան» դիզայներական ստուդիայում է կարել Ադրբեջանի դրոշը բարձրացնող աղջկա հագուստը, առաջնությանը մասնակցել է Արայիկ Հարությունյանի պատվերով, ուստի և հարկավոր է փաստել, որ մեղադրանքի սլաքներն այլոց վրա ուղղելուց առաջ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը հենց ինքը պետք է գիտակցի՝ առաջին և թերևս ամենամեծ մեղավորը հենց ինքն է, որ չի կարողացել հաշվարկել տարրական հասարակ բաները։

Նիկոլյանը, որը գրեթե 19 միլիոն դրամ է ստացել առաջնության ամբողջ դիզայնը կազմակերպելու համար, սեփական ստուդիայում ադրբեջանական դրոշ և դրոշակակիր աղջկա հագուստ է կարել Ադրբեջանի դրոշի գույներով, ապա և այրել Ադրբեջանի դրոշը, որևէ խնդիր չունի, մի կողմից պետական գումարներ ստանալու, մյուս կողմից էլ «հերոսանալու» համար, իսկ հանրությունը իր պրկված նյարդերի և պատերազմից հետո ստեղծված իրավիճակի համար բնականաբար որևէ կերպ մեղավոր չէ։

Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց Արայիկ Հարությունյանն է՝ իր անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Լուսինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular