Զելենսկին գրեթե մեկուկես ժամ բանակցություններ է վարել Մակրոնի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի ալիքում ասել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ գրեթե մեկուկես ժամ զրույցի ընթացքում քննարկել է նրա հետ ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ երկրի անվտանգության երաշխիքներ ստանալու «անհրաժեշտությունը»:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Մակրոնի Չինաստան կատարած այցի և Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները։
«Մասնավորապես, Ուկրաինայի կողմից անվտանգության արդյունավետ երաշխիքներ ստանալու անհրաժեշտության մասին նախքան մեր երկիրը կմիանա Դաշինքին։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել խաղաղության ուկրաինական բանաձեւի իրականացմանը»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը։