ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է ստում, ԱԽ քարտուղարը, թե՞ ԱԳ նախարարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունների հայտարարությունները ՀԱՊԿ-ին աջակցության փաթեթի դրույթի վերաբերյալ տրամագծորեն տարբերվում են իրարից։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին լրատվամիջոցներին տված հարցազրույցում հերքել էր տեղեկությունը, թե ՀԱՊԿ-ի օգնության փաթեթը ենթադրում է ռազմական աջակցություն։ Նրա պնդմամբ՝ փաթեթով նախատեսված է ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի պաշտպանության նախարարությունից որևէ պաշտոնյայի գործուղում, իսկ զենքի մատակարարում չի ենթադրվում։

«Հայաստանն այս պահին ամենուր զենք զինամթերք է փնտրում և չի կարող հրաժարվել զենք-զինամթերքի օգնությունից, եթե այն առաջարկվում է»,- ասել էր անվտագության խորհրդի քարտուղարը։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, թե Արմեն Սարգսյանը պարզապես ստում է։ «Ըստ իմ տեղեկությունների, ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակ պարունակում է նաև սպառազինության աջակցություն, դրա մասին վկայում են և բաց աղբյուրները և իմ ունեցած տեղեկությունները»,-ասել էր Մամիջանյանը։

Այն, որ անվտանգության խորհրդի քարտուղարը պարզապես ստախոս է, ապացուցում է ոչ միայն ընդդիմադիր պատգամավորի հայտարարություններով, այլև նույնիսկ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարություններով։ Դեռևս դեկտեմբերի 7-ին Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել էր ՀԱՊԿ-ի կողմից առաջարկվող փաստաթղթերի բովանդակությանը և հայտարարել էր, թե քննարկվող որոշման մեջ դիտարկում են նաև Հայաստանի ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց մեզ համար առաջնային է քաղաքական գնահատականներ, արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում Հայաստանի տարածք։

Այնուհետ կարող ենք դիտարկել մնացած միջոցները, քաղաքական ճանապարհով հարցի հանգուցալուծումը, ադրբեջանական զորքերի հետը քաշման ապահովում, ռազմատեխնիկական աջակցություն։

Ըստ էության փաստվում է, որ Հայաստանի գործող իշխանությունները ընդամենը փորձում են խաբել հանրությանը, թե իբր ՀԱՊԿ-ն ռազմական սպառազինություն չի փոխանցելու Հայաստանին՝ այդ կերպ տպավորություն ստեղծելով, թե ՀՀ դաշնակիցները չեն աջակցում մեր երկրին։ Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության քաղաքականությունը, որը վարում է փաշինյանական իշխանությունը լիովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։ Գործող իշխանություններն ամեն ինչ անում են հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և այնտեղ՝ առաջին ջութակ Ռուսաստանին վարքաբեկելու համար։

Սուրեն Ենգիբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular