ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստորեն, Հայաստանում ազատականացում նշանակում է թանկացում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2023-ի ապրիլի 1-ից Հայաստանը անցում է կատարել ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին: Կար կարծիք, որ այս նոր համակարգը առավել ձեռնտու է լինելու կարգապահ վարորդներին, իրենց մեղքով վթար չունեցածներին: Ավելին, ԿԲ նախագահը նշել էր, թե «ազատականացման արդյունքում քաղաքացիները ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը»: Անցել է արդեն երկու շաբաթ, և ի՞նչ ունենք արդյունքում: Արդյունքում վարորդների մեծ մասը, հատկապես մայրաքաղաքում, պարզել է, որ իր ապահովագրավճարը կտրուկ թանկացել է:

Ընդ որում, խոսքը նրանց մասին է նաև, որոնք ԿԲ նախագահի նշած՝ «իրենց վարքագծի» առումով խնդիրներ չեն ունեցել: Օրինակ՝ մեզ դիմած քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ յոթ տարի նույն ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագիր է կնքել, ոչ մի լումա ընկերությունից չի ստացել (այսինքն՝ վթար չի ունեցել, կամ առնվազն իր մեղքով վթար չի ունեցել), բոնուս մալուս դասը 10-ից դարձել է 3, բայց հիմա հանկարծ պարզել է, որ իր ապահովագրավճարը միանգամից թանկացել է միջինը 12 հազար դրամով: Մեկ այլ քաղաքացի էլ նշում էր, որ գրեթե նույն վիճակում իր ապահովագրավճարը նույնպես բարձրացել է, ընդ որում՝ ամենաբարձր գին սահմանել է այն ապահովագրական ընկերությունը, որի հետ ինքը տարիներ շարունակ պայմանագիր է կնքել, սակայն վթար չի ունեցել:

Մեր ուսումնասիրությամբ պարզվեց նաև, որ տարբեր ապահովագրական ընկերությունների առաջարկները երբեմն իրարից տարբերվում են ընդհուպ 30-40 տոկոսով, ավելին՝ նույն ընկերության՝ նույն վարորդի համար սահմանած գինը նույնիսկ օրվա տարբեր ժամերի փոփոխվում է: Ստացվում է՝ ազատականացման պարագայում սակագների սահմանման չափանիշներն առաջին հերթին աշխատում են ի վնաս կարգապահ վարորդների: Առավել ևս, որ այս չափանիշներում ՃԵԿ տուգանքները ներառված չեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular