ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր իրազեկում բոլոր կենսաթոշակառուներին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է պարբերաբար տեղեկանալ, թե որքան գումար է կուտակվել իր կենսաթոշակային հաշվին, և որքանով են այդ միջոցները ավելացել կառավարման արդյունքում:

Կան մի քանի եղանակներ, որոնց միջոցով կարելի է նույնիսկ ամեն օր հետևել` արդյոք վճարումները կատարվում են ճիշտ չափով և ժամանակին, քանի տոկոս եկամտաբերություն են ապահովում կենսաթոշակային ֆոնդերը, որ ֆոնդում են կառավարվում միջոցները:

Առաջին եղանակը համացանցն է. եթե մասնակիցը ունի նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք, ապա կարող է ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից մուտք գործել իր անհատական կենսաթոշակային հաշիվ և հետևել իր միջոցների շարժին, ինչպես նաև ներկայացնել, օրինակ, կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի ընտրության, փոփոխության դիմումներ:

Առցանց եղանակով կենսաթոշակային հաշիվ կարելի է մուտք գործել www.epension.am միասնական սոցիալական պորտալի «Իմ հաշիվը» հավելվածի միջոցով:

Եթե չունեք նույնականացման քարտ կամ քարտը կարդացող սարք, ապա կարելի է օգտվել հաշվի օպերատորների ծառայությունից: Հարկավոր է ներկայացնել անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

Հաշվի օպերատորներ են Հայփոստը, Արարատբանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկը, Ինեկոբանկը, ՎՏԲ բանկը և Կոնվերսբանկը: Ձեր կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով նշված կազմակերպություններից որևէ  մեկի ցանկացած մասնաճյուղ:

Կենսաթոշակային հաշիվը ստոգելու երրորդ եղանակը բանկոմատներն են` եթե դրանք միացված են ԱրՔա համակարգին:

«Լրացուցիչ ծառայություններ» բաժնից ընտրելով «կենսաթոշակային հաշվի քաղվածք» հրահանգը` կտեսնեք տվյալ պահի դրությամբ Ձեր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների ընդհանուր չափը և հաշվով կատարված վերջին տասը գործարքները:

Կենսաթոշակային հաշվիը ստուգելը խիստ կարևոր է. նաև մասնակցի հետևողականությունից է կախված, թե որքան արդյունավետ կկառավարվեն նրա միջոցները: Հետևելով վճարումների պարտաճանաչ կատարմանը և ֆոնդերի եկամտաբերությանը` կարելի է անուղղակի մասնակցություն ունենալ կուտակային միջոցների կառավարման գործընթացում: Եթե, օրինակ, մասնակիցը հայտնաբերում է, որ որևէ ամսվա գումար արտացոլված չէ հաշվում, ապա հարկավոր է դիմել լիազոր մարմիններին` խնդիրը կարգավորելու համար:

Այլապես այդ գումարը, կենսաթոշակային հաշվին փոխանցված չլինելու պատճառով, չի կառավարվում և չի ապահովում լրացուցիչ եկամուտներ, ինչը կարող է ազդել ապագա կենսաթոշակի չափի վրա: Հետևեք նաև տարբեր ֆոնդերի եկամտաբերությանը` հասկանալու համար, թե որ ֆոնդերն են ավելի բարձր եկամտաբերություն ապահովում և, ըստ այդմ, փոխեք Ձեր կենսաթոշակային ֆոնդը`միջոցները տեղափոխելով առավել արդյունավետ կառավարվող ֆոնդեր: Բոլոր հարցերով քաղաքացիները կարող են դիմել 114 անվճար թեժ գծին և www.epension.am կայքի առցանց խորհրդատուին:

«Նորք» կենտրոն մամուլի հաղորդագրություն 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular