ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Foreign Affairs հրատարակության վերլուծությունը. Իրանը կարող է հակամարտության մեջ մտնել Հայաստանի կողմից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mignews.com-ը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ հանգեցրել է այնպիսի գործընկերության Հարավային Կովկասում, որը զարմանալի կերպով անցնում է կրոնական, էթնիկական և աշխարհաքաղաքական սահմանները: Այդ մասին գրել է Foreign Affairs հրատարակությունը:


Իրանը, որը ղեկավարվում է շիա հոգևորականների կողմից, տնտեսական փրկության օղակ է դարձել քրիստոնյա մեծամասնություն ունեցող Հայաստանի համար, որի հիմնական հովանավորը երկար ժամանակ եղել է Ռուսաստանը: Մինչդեռ Իսրայելը և սուննի մեծամասնություն ունեցող Թուրքիան ռազմավարական դաշինք են կազմել հիմնականում շիա Ադրբեջանի հետ: Ընդ որում շիա մեծամասնություն ունեցող Իրանն ու Ադրբեջանը հայտնվել են տարածքի և ինքնության շուրջ տասնամյակներ տևող կատաղի վեճի մեջ:


2020 թվականին Լեռնային Ղարաբաղում հակամարտության նժարը վճռականորեն տեղափոխվել է դեպի Ադրբեջանը, որը հստակ ռազմական հաղթանակ էր տարել Հայաստանի նկատմամբ կարճատև, բայց հետևողական պատերազմում։ Այդ ամենի արդյունքը դանդաղ, բայց հաստատապես թեժացնում է տարածաշրջանի խաղացողների միջև երկար ժամանակ թաքնված լարվածությունը: Եվ դա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Ռուսաստանը, որն ավանդաբար հանդիսանում է այդ տարածաշրջանի կարևոր արտաքին խաղացող, շեղված է Ուկրաինայի դեմ պատերազմով:


Ադրբեջանի հետ Իսրայելի կապերի խորացումը Թեհրանում մտավախություն է առաջացնում, քանի որ Իսրայելը կարող է Ադրբեջանը օգտագործել որպես Իրանի դեմ գործողությունների մեկնարկային հարթակ։ Հարավում իսրայելա-արաբական և հյուսիսում իսրայելա-թուրքական բլոկի միջև սեղմվելու ենթադրյալ սպառնալիքը, զուգորդված Իրանում ներքին անկարգությունները, կարող է դրդել Թեհրանին բացահայտորեն հակամարտության մեջ մտնել Հայաստանի կողմից և փորձել ապակայունացնել իրավիճակը Ադրբեջանում: Մինչդեռ գնալով ավելի ինքնավստահ դառնող Ադրբեջանը կարող է փորձել զինել և հրահրել անջատողականություն Իրանի ադրբեջանցի բնակչության շրջանում: Նման քայլերը կարող են սրել հակամարտությունը, վտանգի տակ դնել ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի կայունությունը և պոտենցիալ կերպով հանգեցնել ավելի լայն ճգնաժամի:

Բաքուն ներկայումս պահանջում է, որ Երևանը համաձայնի Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծմանը, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ: Բայց նման միջանցքը կկտրի Իրանի մուտքը Հայաստան, քանի որ երկու երկրներն այլևս ընդհանուր սահման չեն ունենա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular