ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տապասիան 30 րոպե նկարահանման համար հայ երգչից 48 000 դոլար է պահանջել (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Iravunk.com-ը գրում է.

Արդեն մոտ կես տարի է, ինչ հեռուստադիտողը երգիչ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ «ճամփորդում» է տարբեր երկրներով ու բացահայտում աշխարհի ամենահետաքրքիր վայրերը՝ «Տնից հեռու» ծրագրի շրջանակներում: Այս անգամ երգիչը նախատեսել է մարտի 26-ից ապրիլի 2-ը իրականացնել դեպի Հնդկաստան իր երկրորդ տուրը: Ընդորում՝ Վ. Սարգսյանը որոշել է ոչ միայն բացահայտել Հնդկաստանի տեսարժան վայրերն, այլեւ հայ հեռուստադիտողների սիրելի հնդկական դերասաններին: Սակայն, առաջին շփումը, մեղմ ասած, երգչին ապշեցրել է, ինչի մասին անկեղծացավ «Իրավունքի» հետ զրույցում.Фото Sarafyan Hrant.

- Մտքիս կար նկարահանել մի քանի հնդկական սերալների դերասանների, որոնք պարզվում է՝ շատ հայտնի են մեր հանրության շրջանում: Ինքս չեմ ճանաչում դերասանուհի Ռաշամի Դեսային («Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիայի դերակատարին, - հեղինակ), քանի որ երբեք սերիալ չեմ դիտել իր մասնակցությամբ, բայց հասկանալով, որ նա շատ ճանաչված է, ցանկացա նկարահանել իրեն մեր ծրագրում: Սակայն, ստացա գնային պահանջ՝ 30 րոպե նկարահանման համար 48 հազար դոլլար… Շատ զարմացա, քանի որ անցած անգամ հանդիպեցի եւ նկարահանեցի լեգենդար Մանդակինիին («Պարիր, պարիր» հնդկական ֆիլմի հերոսուհուն, - հեղինակ), առանց գումար վճարելու:

 

Фото Sarafyan Hrant.

-Վարդան, ամեն դեպքում, շարունակելո՞ւ եք փորձել բացահայտել Բոլիվուդը հայ հեռուստադիտողների համար եւ հնարավո՞ր է, որ Դուք էլ որոշեք նկարահանվել հնդկական ֆիլմերում:

- Դժվար թե ես նկարահանվեմ որեւէ ֆիլմում, բայց անդրադարձ հայտնի հնդկական դերասաններին պլաններում կան: Ընդհանրապես, շատ սիրում եմ բարդությունների միջով անցնել, դա ինձ ուժ է տալիս ու չի բացառվում, որ նույն այդ 48 հազար դոլլար պահանջող դերասանուհուն համոզեմ անվճար նկարահանվել իմ ծրագրում: Այնպես որ, ամեն բան հնարավոր է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular