ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ անելու եմ, որ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցվի. Արմեն Աշոտյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբեք որևէ փաստաթուղթ, գաղտնի գրիֆով թե ոչ, չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։ Երեկ լրագրողների հետ զրույցում նման միտք հնչեցրեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հավելելով, որ եթե կա նման փաստաթուղթ, ապա Նիկոլ Փաշինյանն ազատ է այն հրապարակել։


1or.am-ը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին խնդրեց առանձնացնել իրեն հայտնի այն բոլոր փաստաթղթերը, գործողությունները, որն ստորագրել է կամ ասել է Նիկոլ Փաշինյանը, որոնք հայի համար ամոթալի են։ 


Նկտենք, որ ակնառու դեպքերին Աշոտյանն անդրադառնում է ֆեյսբուքյան լայվ ձևաչափով և մեկ անգամ չէ, որ ուղիղ եթերների ժամանակ արձանագրել է, որ այս կամ այն միտքը, որն հնչեցրել է վարչապետ Փաշինյանն ամոթ է հայ ժողովրդի համար և որ ինքն անձամբ ամաչում է, որ Հայաստան երկիրը ներկայացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է և իր թիմը։ 


«Լավ հարցադրում է։ Ես այս 5 տարիների ընթացքում պարբերաբար անդրադարձել եմ իր բոլոր ամոթալի արտահայտություններին և ստորագրված փաստաթղթերին։ Նրանք ամբողջությամբ իմի բերելու համար պահանջվելու է կամ դոկտորական ատենախոսություն, կամ պետք է հիմա իր նկատմամբ հարուցել քրեական գործ և այդ ամբողջը դարձնել այդ վարույթի նյութեր։ Ես չեմ հավակնում ոչ դոկտորականին, ոչ քրեական վարույթ հարուցելուն, բայց առնվազն ամեն ինչ անելու եմ, որ քրեական վարույթն իր նկատմամբ՝ հային պատիվ չբերող ամոթալի ստորագրություններով հանդերձ, հարուցվի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular