ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին չի զարմացրել, որ ԱՄՆ իշխանությունները գաղտնալսում են իրեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին չզարմացրեց այն փաստը, որ հետևում են իրեն և գաղտնալսում մասնավոր հեռախոսային խոսակցությունները։ Գլխավոր քարտուղարի գրասենյակն այսպես է արձագանքել Պենտագոնի արտահոսված գաղտնի փաստաթղթերի տվյալներին, ըստ որոնց՝ Վաշինգտոնը լրտեսում է Գուտերեշին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հիշեցրել է, որ Գուտերեշը երկար ժամանակ է, ինչ աշխատում է քաղաքականության ոլորտում և զբաղեցնում իր պաշտոնը։ «Ուստի գլխավոր քարտուղարին չի զարմացնում այն ​​փաստը, որ հետևում են իրեն և լսում իր անձնական խոսակցությունները», - ասել է նա:

Դյուժարիկը հավելել է, որ այս պրակտիկայի պատճառով խոսակցությունների բովանդակությունը հաճախ խեղաթյուրվում և բացահայտվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular