ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի ռեժիմը կրկին դժգոհ է Ֆրանսիայից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ru-ն գրում է, որ Բաքվի Միլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել, ըստ որի Ֆրանսիան «դեմ լինելով ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը» կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում Բաքվի ռեժիմի նկատմամբ։ «Ֆրանսիայի մոտեցումը Հարավային Կովկասին հստակ ցույց է տալիս, որ այն հիմնված է երկակի ստանդարտների վրա»,- ասվում է Միլի Մեջլիսի հայտարարության մեջ։

Բաքուն կարծում է, որ Ֆրանսիան շարունակում է «զրպարտչական արշավ» վարել Բաքվի ռեժիմի դեմ, ինչի պատճառով Բաքվի խորհրդարանականները Ֆրանսիայի Սենատին կոչ են անում «հրաժարվել Հարավային Կովկասում իրադարձությունների խեղաթյուրման սխալ պրակտիկայից և ֆրանսիացի գործընկերներին խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ այնպիսի ուղղված գործողություններից, որոնք  ուղղված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն և Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատմանը նպաստելուն ուղղված քայլեր ձեռնարկել»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular