ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհասեղանին ՀՀ սուվերենությունն է դրված

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամ էր, որին հասարակությանն անհայտ պատճառով ներկա չէր ընդդիմությունը: Էականն այն է, որ ընդդիմությունը պայմանավորված Սյունիքում տիրող իրավիճակով՝ նոր էսկալացիա  (որի արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր), ադրբեջանցիների անարգել ներթափանցում ՀՀ սուվերեն տարածք՝ (նույնիսկ մինչև բնակիչների բնակարան և այլն), ցանկանում էր հրավիրել փակ նիստ և հարցեր ուղղել  իշխանությանը և մասնավորապես բանակի ղեկավար կազմին:

Այդ նիստը կկայանա, թե ոչ, էական չէ: Սա առիթ էր հարցերն անձամբ Նիկոլ Փաշինյանին ուղղելու: Օրինակ՝ որտե՞ղ է նոր կահավորված առաջնագիծը, բանակի խոստացված բարեփոխումները, մոդուլային կայանները, գերժամանակակից զենքերը, որտեղի՞ց ծնվեց կառավարության նիստում հնչած ապրիլի 1 ամսաթիվը և այլն: Կարևոր է նաև թե ի՞նչ պայմանավորվածություններ կան, առաջիկայում ՀՀ սուվերեն տարածքից ո՞ր բնակավայրն է հանձնվելու, օրինակ մայիսի 1-ին: Այն 29 800քմ  կմ կարմիր գիծ հանդիսացող տարածքից քանի քառակուսին է օկուպացված և այլն: 


Ընդդիմությունն արդեն պետք է հասկացած լիներ, որ երկրում անձիշխանություն է և բոլոր կառույցների փոխարեն որոշումներ է ընդունում մեկ անձ և հենց նրան հարցեր ուղղելու փոխարեն նիստ են հրավիրում և ցանկանում են փակ քննարկմամբ խոսել արդեն որոշում կայացնող երկրորդ օղակի հետ՝ օրինակ Սուրեն Պապիկյանի, ով հայտարարելու է, որ երկրում չի եղել, պետական գաղտնիք են հարցնում, ընդդիմադիրների պնդումները և ներքին ինֆորմացիաներն էլ լկտի սուտ են, մնացածն էլ քննությունը կպարզի և վերջ:


Տարօրինակ է, որ ընդդիմությունը պատրաստ է գնալ փակ հանդիպման, քանի որ նախորդ փակ հանդիպումներից հետո, իշխանությունը ժողովրդի լեզվով ասած, միշտ էլ ինչ-որ բան թողնում է ընդդիմության գրպանում և շահարկում տարիներ շարունակ: Հրաշալի օրինակ է 44-օրյա պատերազմի փակ հանդիպումները, Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամանակ հայտնած տեղեկությունները և այլն:


Տարօրինակ է, որ ընդդիմությունը հիմա որոշեց Փաշինյանին հարց չտալ, երբ  նույնիսկ այդ հարցերը տալիս էր ԱԺ-ում Փաշինյանի ոչ կոռեկտ պահվածքից հետո: Հիշեցնենք, որ Փաշինյանն ԱԺ-ում ասաց. «Մատ էլ թափ կտամ, որ պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ»:

Սրանից հետո ընդդիմադիրները մի քանի նիստ հարցերն ուղղում էին նախարարներին և ոչ թե Նիկոլ Փաշինյանին, բայց փողոցային պայքարը թողնելուց և Խորհրդարան վերադառնալուց հետո մոռացան եղածն ու սկսեցին հարցեր տալ: 
Հարգելի՛  ընդդիմություն, հենց այս պահին, ձեզ քվե տված քաղաքացիները հարցեր ունեին Նիկոլ Փաշինյանին և նրանք ձեզ գործուղել են ԱԺ, որ դուք այդ հարցերը հնչեցնեք:

Ստատսուսների մակարդակով քննադատությունները տեղին չեն՝ զոհասեղանին ՀՀ սուվերենությունն է դրված:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular