ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան դեսպանատունը հանձնարարություն է տվել իր հայաստանյան լրատվամիջոցներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Միացյալ նահանգների դեսպանատունը իրեն ենթակա տեղեկատվական միջոցներին շրջաբերական է իջեցրել այլևս լրատվամիջոցներում չօգտագործելու Արցախի անկախություն կամ ինքնորոշման իրավունք արտահայտությունները, փոխարենը կարող են օգտագործել միայն Արցախի անվտանգության հարցեր, իրավունքներ տերմինները։

Ենթադրաբար Միացյալ նահանգների ազդեցությամբ գործող ԶԼՄ-ները հետայսու հարկադրված կլինեն Արցախի անկախության և ինքնորոշման մասին գրելու փոխարեն անդրադառնալ միայն անվտանգային հարցերին, կամ էլ Արցախի բնակիչների իրավունքներին։

Այս նարատիվն առաջ է մղում ոչ միայն ԱՄՆ դեսպանատունը, այլև Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նման մի շրջաբերական էլ իջեցրել են Եվրամիության ազդեցությամբ գործող ԶԼՄ-ներին։ Փաստացի արևմտյան ազդեցությամբ «սորոսական» եւ ոչ «սորոսական» լրատվամիջոցները շատ ավելի լուրջ գրաքննության են ենթարկվում, քան ռուսական ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները։

Ի դեպ այս խոսույթը նոր չէ, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո փաշինյանական իշխանությունը երբեք չի օգտագործել Լեռնային Ղարաբաղի հանրապետություն տերմինը և հրաժարվում է կատարել ընդդիմության պահանջը՝ հայտարարել, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։

Օրերս տեղեկություն տարածվեց, որ նման մի շրջաբերական էլ իջեցվել է բանակին, այլևս պաշտոնական գրագրության մեջ և հայտարարություններում՝ Արցախի Հանրապետություն արտահայտությունը չօգտագործելու պահանջով։

Այս փաստերը վկայում են, որ Արևմուտքի և Փաշինյանի շահերը համընթաց են և դրանց վերջնարդյունքում Արցախն իսկապես հայտնվելու է Ադրբեջանի կազմում, եթե Հայաստանում իշխանափոխություն չլինի։ Փաշինյանն ինքն է գծել այս տաբուները թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով, իսկ թե ինչու է նույն նարատիվներն առաջ մղում իբր թե Արցախի հարցով շահագրգիռ ԱՄՆ-ն և Եվրամիությունը, չափազանց ուշագրավ հարց է։

Նոնա Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular