ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանե Թանդիլյանը հստակ և հասցեական է փաստում փաշինյանական վարչախմբի լրջագույն պատասխանատվությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական վերջին ագրեսիան պաշտպանական ոլորտի պատասխանատուների անգործության հետևանքն է։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է արել այս արձանագրումը՝ անդրադառնալով Տեղ գյուղում տեղի ունեցող իրադարձություններին։

«Կրկին ականատես եղանք մեր զինվորների նվիարական գործողություններին, նրանցից մի քանիսը իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության համար»,- փաստում է Մանե Թանդիլյանը՝ հավելելով, թե այս միջադեպը կարող էր տեղի չունենալ, եթե պաշտպանական գերատեսչության ղեկավարություն այս հատվածում ինժեներական աշխատանքները կատարեր ժամանակին։

Ըստ Թանդիլյանի՝ առնվազն անցած տարվա օգոստոսից հայտնի էր, որ Հայաստան-Արցախը Հայաստանին կապող ճանապարհի հետ հատվածի փոխարեն ճանապարհն անցնելու են Կոռնիձոր գյուղի հատվածով, իսկ Տեղ գյուղի հատվածում տեղի են ունենալու սահմանի փոփոխություն։ Արդյունքում ինժեներական աշխատանքները փաստացի իրականացվում էին երեկ, ադրբեջանական զինուժի տեղակայումից 2 շաբաթ անց։

«Ոչ կոմպետենտ և անպատասխանատու կառավարումը հանգեցնում է մարդկային անդառնալի կորուստների, տարածքների զիջման, անվտանգության համակարգի խոցելիությամբ»,- նշում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը։

Այն, որ Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի և դրա հետևանքների միակ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, միայն «Ապրելու երկիրը» չէ, որ արձանագրում է, սակայն Մանե Թանդիլյանը հստակ և հասցեական է փաստում փաշինյանական վարչախմբի լրջագույն պատասխանատվությունը, որը պետք է նաև քրեաիրավական լուրջ հետևանքներ ունենա, մինչդեռ գործող իշխանությունները ամեն ինչ անում են ՝ մեղքը իրենց վրայից շպրտելու և կրկին զինվորականության վրա բարդելու համար։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular