ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ անկողմնակալություն կարող է ակնկալել քաղաքացին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատերը կհիշեն խորհրդային տարիներին քաղաքային ավտոբուսների հանրահայտ ցուցանակը՝ «Վարորդը նաև հսկիչ է»: Հիմա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանինն է: Համենայն դեպս, պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին գլխավոր դատախազի պատասխանը (եթե դա ընդհանրապես կարելի է պատասխան համարել) հիշեցրեց նշված բանաձևը: Աննա Վարդապետյանը փաստացի ընդունեց, որ արտառոց բան չկա, երբ վարչապետի աշխատակազմից զանգում են անկախ մարմնի ներկայացուցչին, ասենք՝ դատախազին, քննիչին: Թեկուզ դատավորին: Նա ասում է, որ ոչ մի վատ բան չի տեսնում «մասնագիտական քննարկման մեջ»:

Ուղղակի «հանճարեղ» է, եթե ավելին չասվի: Գիտե՞ք՝ մենք նույնպես «մասնագիտական քննարկման մեջ» ոչ մի վատ բան չենք տեսնում: Բայց ո՞ւմ հետ «մասնագիտական քննարկում», վարչապետի օգնականի՞, ընդհանրապես կառավարության ներկայացուցչի ու անկախ մարմնի ներկայացուցչի՞: Կապ չունի, թե ինչ գործով, ով և ում է զանգահարել, ով ինչ գործերով է կարմիրով «նկատառումներ» իրականացրել: Ցանկացած զանգ, ցանկացած նմանատիպ «քննարկում» ուղղակի հրահանգավորում է, միջամտություն է արդարադատության իրականացմանը:

Ստացվում է՝ Աննա Վարդապետյանը չի էլ հերքում, որ իրեն էլ կարող են զանգահարել կառավարությունից, կամ ինքը կարող է զանգահարել կառավարություն ու «մասնագիտական քննարկում» անցկացնել: Լո՞ւրջ: Արդյո՞ք սա չի նշանակում իրավապահ համակարգի՝ մեկ անձից լիարժեք կախվածության մեջ դնելու փաշինյանական համառ ջանքերի լիարժեք լեգիտիմացում: Ու դրանից հետո ի՞նչ անկողմնակալություն կարող է ակնկալել քաղաքացին նման իրավապահ համակարգից: Դրա համար էլ իշխանավորներն ինչ ուզում անում են, իսկ Նիկոլ Փաշինյանի թանին թթու ասողները նույնիսկ «անթույլատրելի» բառի համար պիտի նստեն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular