ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պետք է անդրադառնամ մեկ հարցի, որը տարիներ շարունակ համարել եմ ծեծված, բոլորի կողմից վաղուց ուսումնասիրված և ընկալված: Խոսքը գնում է Ա. Ս. Պուշկինի «Տազիտ» պոեմից վերցված “ТЫ ТРУС, ТЫ РАБ, ТЫ АРМЯНИН” արտահայտության մասին, որը արդեն վաղուց դարձել է Ադրբեջանի հակահայկական քարոզոչության մի մաս: Ինչու որոշեցի խոսել սրա մասին այսօր: Ժամեր առաջ բանավիճում էի մի դերասանի հետ, ով բողոքում էր ինչ-որ կայքում իր մասին վատ կարծիք արտահայտած մարդկանցից, նյութ էր տեղադրել, որտեղ ինքը անվանում է Ռուսաստանը ծակ նավ և տակը մարդիկ ինչ-որ կարծիքներ էին գրում:

Մի խոսքով, սա չէ կարևորը: Մի աղջիկ այդ պոստի տակ գրում է, որ դերասանին նեղացնողների մասին է հավանաբար Պուշկինը ասել այդ խոսքերը: Ուշադրություն չէի դարձնի, եթե մեր դերասան ընկերը չլայքեր այդ քոմենթը: Ստացվում է, որ մի շարք մարդիկ, նույնիսկ ենթադրյալ էլիտայի ներկայացուցիչները չգիտեն թե իրականում ինչ է գրվել, ինչ կոնտեքստում և ինչ նշանակություն ունի: Գիտեք, դժվար թե ես լինեմ ձեր ամենակարդացած ֆրենդը, ոչ, Պուշկինի այս պոէմն էլ հաստատ կարդացած չէի լինի եթե չլիներ հենց այդ արտահայտությունը:

Տարիներ առաջ լսելով, որ մարդ, ում ես շատ հարգում ու սիրում եմ ասել է նման բան, բնականաբար սկսեցի փորփրել և հեշտությամբ պարզեցի իրականությունը: Այժմ, որպիսի մենք, հայերս չկրկնենք ադրբեջանական քարոզչության այն մեսիջը, թե իբր Պուշկինը հայերի մասին նման բան է ասել, ես պետք է պարզաբանեմ, և եթե իմ 1.000-ից ավել ֆրենդերի մեջ գտնվի գոնե մեկը, ով հիմա ինձանից ա իմանալու սրա մասին, ուրեմն իզուր չեմ գրում:

“Ты трус, ты раб, ты армянин” արտահայտությունը ասում է ՈՉ ԹԵ Պուշկինը, այլ իր «Տազի» պոէմի հերոս, ազգությամբ չեչեն Գասուբը, ով բարկանում է իր տղայի, Տազիտի վրա, քանի որ տղան հրաժարվում է սպանել անպաշտպան վիրավոր թշնամուն: Այս մարդկային արարքը հայրը դիտարկում է իբրև վախկոտություն, երկչոտություն, քրիստոնյային (այսինքն անհավատին), այլ ոչ թե չեչենին վայել արարք:

Սևագիր տարբերակում “армянин” բառի փոխարեն եղել է “христианин”, մաքրագրելուց, Պուշկինը փոխել է այն “армянин”-ի որպես քրիստոնյա բառի լիարժեք հոմանիշ: Բացի դրանից, այս երեք բառերը “трус”, “раб”, “армянин” օգտագործվում են առանձին-առանձին, այլ ոչ թե իբրև մեկ իմաստ արտահայտող բառեր, քանի որ “армянин” բառից առաջ չկա «-» նշանը, որը պարտադիր կլիներ, եթե հեղինակը ի նկատի ունենար, որ այս երեք բառերը ունեն նույնատիպ իմաստ: Այստեղ պարզապես թվարկվում են մի շարք հատկանիշներ, որոնք հեղինակի կարծիքով հարիր են անպաշտպան մարդ սպանել ՉՑԱՆԿԱՑՈՂԻՆ այսինքն նա կարող է լինել վախկոտ, նա կարող է լինել ծառա, նա կարող է լինել Հայ:

Էսքան որ չալարեցի գրեցի, խնդրում եմ դուք էլ կարդացեք ու տարածեք այն տեղերում, որտեղ կարծում եք հնարավոր է չիմանան սրա մասին: Չի կարելի այսպես հեշտ ուտել ազերների կուտը ու մի բան էլ տարածել այս դեզինֆորմացիան, ներկա ու ապագա սերունդերի մեջ սերմանելով ատելություն 19-րդ դարի լավագույն պոետներից մեկի՝ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հանդեպ:

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումից

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular