ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիներն այցելել են հենց այն տունը, ուր մեկ ամիս առաջ գնացել էին Աննա Հակոբյանը և Մարիամ Փաշինյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս ՀՀ սահամանը հատած ադրբեջանցիներից մեկը, Սիսիան համայքի Բնունիս բնակավայր մուտք գործելիս, մի «չար պատահականությամբ» գնացել է հենց այն տունը, որը մեկ ամիս առաջ այցելել էին վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։ Դա 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի բնակարանն էր։ Դուռն ադրբեջանցու առաջ բացել է Գոռի մայրը, ով էլ կասկածել է և զանգահարել է ոստիկանություն։ Այդ բնակարանը Բնունիս համայնքի առաջին տունը չէ, որը մոտ է սահմանին: Թե ինչպե՞ս է թշնամին ընտրել հենց այդ տունը՝ բնակիչները պատահական չեն համարում։ Վարչապետի և իր ընտանիքի հետ կապված որևէ միջադեպ կամ զուգադիպություն պատահական չի լինում։ Բայց սա չէ այս պահի ամենասուր խնդիրը:

Մինչև հիմա ադրբեջանցի սահմանախախտները պաշտոնապես դեռևս ներկայացվում են որպես «պատահականության զոհ»՝ անտեսելով այն հանգամանքը, որ Հայաստանի տարածքում իրենց պահել են դիվերսանտի պես, քաղաքացիների հետ շփվել են հայերենով, պետական մարմիններ չեն փնտրել և չեն տեղեկացրել Հայաստանում հայտնվելու հանգամանքների մասին, քանի դեռ չեն ձերբակալվել: 

Որտե՞ղ է այն երաշխիքը, որ ադրբեջանցիների «մոլորվելու» աշխարհագրությունը և գործողությունների բովանդակությունը չի ընդլայնվի: Կա՞ վստահություն, որ վաղը նման դեպք չի արձանագրվի Նոյեմբերյանում կամ Եղեգնաձորում, արդյո՞ք հաջորդ «մոլորվածը», ՀՀ քաղաքացու բաճկոնը գողանալու փոխարեն, չի սպանի այդ քաղաքացուն, արդյո՞ք եկեղեցու սրբապատկերը պղծելու փոխարեն չի պայթեցնի այդ եկեղեցին և այլն: ՀՀ իշխանությունները, կարծես թե, դրանով այնքան էլ հետաքրքրված չեն, որովհետև երկրորդ (գուցե և մի քանի) սահմանախախտին դեռ չեն գտել, բայց հետևողականորեն առաջ են հրում նրանց «մոլորված» լինելու հանգամանքը: Հավանաբար նա այդպես էլ «չի հայտնաբերվի», իսկ արդեն հայտնաբերվածն էլ շուտով կհանձնվի հակառակորդին, ինչպես 44-օրյա պատերազմից հետո հանձնվեցին դատարանի վճռով ազատազրկման դատապարտված այն դիվերսանտները, ովքեր Քարվաճառում մարդասպանություններ էին կատարել:

Այս անգամ «մոլորվածը», քաղաքացիների զգոնության շնորհիվ, չեզոքացվեց, այլապես հնարավոր է, որ մի «պատահական» հրդեհից կրկին մի քանի զինվոր այրվեր մի խարխուլ կացարանում, ինչպես, օրինակ, սույն թվականի հունվարի 19-ին, երբ 15 զինծառայող մահացավ, ենթադրաբար, 5 լ բենզինի այրումից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular