ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրկին գործելու են երկակի ստանդարտնե՞րը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արևմտյան Ադրբեջանից (այդպես են իրենց անվանում ԽՍՀՄ շրջափուլում Հայաստանում ապրած ադրբեջանցիները-խմբ․) մի խումբ կանայք դիմում են ուղարկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նամակը հեղինակել են վերոնշյալ համայնքը ներկայացնող այսպես կոչված մտավորական կանայք և ուսանողուհիները։ Շարունակելով ալիևյան վարչախմբի հակահայ քարոզչությունը, նրանք պատմել են իրենց կրած «տառապանքների մասին», որոնք, իբր, կրել են 1989 թ․ «բռնի տեղահանության արդյունքում»։

Ադրբեջանցի կանայք հայերին մեղադրել են «էթնիկ զտման քաղաքականություն վարելու մեջ, նշել, որ Հայաստանում մշակութային և կրոնական վանդալիզմ է իրականացվել իրենց դեմ»։  Նամակում ակնարկ կա նաև, որ ադրբեջանցիների՝ Հայաստան անվտանգ և արժանապատիվ վերադարձի մասին։

Իհարկե, հասկանալի է, որ ադրբեջանցի կանայք սա անում են ամեն կերպ Լաչինի միջանցքի ապօրինաբար փակումն, Արցախի շրջափակումն ինչ-որ կերպ արդարացնելու համար։ Իսկ որտե՞ղ է այդ «մտավորական» ադրբեջանցի կանանց բարոյական սահմանի և իրականության ընկալման հատումը։ Ինչո՞ւ այդ նույն տիկնայք չէին բղավում այն  դեպքում, երբ իրենց երկրի իշխնական վարչախմբի անմիջական վերահսկողությամբ հայ կանանց դիեր էին խոշտանգվում ոչ վաղ անցյալում՝ սեպտեմբերյան էսկալացիայի ժամանակ՝ Ջերմուկում։

Ապրիլյան պատերազմի ժամանակ կտրում էին խաղաղ բնակիչների ականջները, զինծառայողների գլուխներ էին կտրում, 12 ամյա երեխայի էին սպանում դպրոցի բակում, 44 օրյա պատերզմի ժամանակ ուղիղ եթերում մարդու գլուխ էին կտրում և այլն։ Հիմա էլ այդ հայտարարությունների ֆոնին ադրբեջանցի զինծառայողները շարունակում են կրակել դաշտում աշխատող հողագործ կանանց ուղղությամբ։ Արդյո՞ք այդ գրության բարոյական իրավունքն ունեն այդ հայտարարության տակ ստորագրող կանայք․․․

Իսկ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սրան ի պատասխան պատրաստվո՞ւմ է իրականությունը ներկայացնող հանգամանքներին անրադառնալ, թե՞ կրկին գործելու են երկակի ստանդարտները։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular