ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

Զինված ուժերի բարձրագույն հրամկազմի հետ հանդիպմանն ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանի զարգացումը թուրք-ադրբեջանական շրջափակումն ու Արցախի խնդիրը չէ, որ խոչընդոտում են, այլ ներքին անարդյունավետ կառավարումը: Այս հայտարարությունը, մի կողմից, շատ սթափ և ողջախոհ, մյուս կողմից, տարօրինակ և անձի երկվության մասին վկայող հայտարարություն է:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը ռացիոնալության տեսանկյունից արտահայտում է շատ առողջ միտք. անընդհատ շրջափակմանն ու Արցախի խնդրին հղում անելով, Հայաստանը ոչ մի խնդիր չի կարող լուծել, տանուլ կտա ազգային անվտանգության բոլոր խնդիրները: Առավել ևս, որ Արցախի խնդիրն ու շրջափակումը Հայաստանի համար, իհարկե, որոշակի արգելակ լինելով հանդերձ, այնուամենայնիվ, նաև անմիջական որևէ կապ չունեն զարգացման այն ռեսուրսների հետ, որոնք կան, որոնք ակնառու են, սակայն միաժամանակ ակնառու է նաև դրանց սպառումը, մսխումը, յուրացումը:

Օրինակ, Ացախի խնդիրը որևէ կապ չունի, որ նախկին ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը մտահղացել է 40 միլիոն դոլարանոց ժամանցի կենտրոն՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնի անվան տակ, որը կառուցել են պետության հաշվին, իսկ հետո չիմանալով ինչ անել, տվել են ՊՆ-ին: Սակայն, բանն այն է, որ Գագիկ Խաչատրյանը տարիներ շարունակ այդ կենտրոնը կառուցել է ոչ թե երազում, ոչ թե սեփական գրպանից, ոչ թե մթության քողի տակ, այլ բոլորի աչքի առաջ, պետության գանձարանից, կառավարությունների որոշումներով, մամուլի ահազանգերի ուղեկցմամբ:

Եթե Սերժ Սարգսյանը փոքր ինչ մոտ կանգնած լիներ արդյունավետ կառավարման խնդրին, նա պետք է որ անմիջապես տեղեկացված լիներ Խաչատրյանի այդ նախաձեռնության մասին և կանխեր այն, քանի դեռ 40 միլիոն դոլարի փոխարեն ծախսվել էր ասենք 40 հազար դոլար, 400 հազար դոլար կամ ծայրահեղ դեպքում՝ 4 միլիոն դոլար: Սակայն Սարգսյանի ոչ միայն լռության, այլ նաև «տեսչական այցերի» ներքո կառուցվել է 40 միլիոն դոլարանոց, Հայաստանի որևէ կարիքի համար պետք չեկող մի գերժամանակակից զվարճանքի համալիր:

Իհարկե Թուրքիայի և Ադրբեջանի վարած տրանսպորտային շրջափակումը կապ չունի դրա հետ, իհարկե Արցախի խնդիրը կապ չունի դրա հետ: Ավելին, մեղմ ասած՝ մեծ կասկած կա, որ եթե այդ խնդիրը չլիներ, որ եթե Ապրիլյան պատերազմը չլիներ, ապա Գագիկ Խաչատրյանը ոչ թե 40, այլ 80 միլիոն դոլարանոց համալիր կկառուցեր և այդ համալիրն էլ ոչ թե ՊՆ-ին կփոխանցվեր վերջում, ճարահատյալ՝ հանրային աղաղակող հայացքի ներքո ինչ որ ելք, արդարացում գտնելու համար, այլ կծառայեր իշխող «էլիտայի» վայելքներին:

Ավելին, վստահաբար հնարավոր է պնդել, որ եթե արցախյան հակամարտության, թուրք-ադրբեջանական շրջափակման մարտահրավերների պայմաններում կառուցվել է ընդամենը մի այդպիսի 40 միլիոն դոլարանոց կենտրոն՝ պետության հաշվին, այսինքն՝ հարկատուների հաշվին, ապա այդ հակամարտության և մարտահրավերների բացակայության պայմաններում երևի թե ամեն մի գերատեսչության ղեկավար, ամեն մի նախարար պետության ու հանրության հաշվին կկառուցեր իր առանձին, անհատական օգտագործման ուսումնական կենտրոնը:

Եվ էլ ավելին՝ հակամարտության ու շրջափակման բացակայության դեպքում նրանք երևի միմյանց հետ կմրցեին, թե ում կենտրոնն է լինելու ավելի ճոխ և ավելի թանկարժեք, ով է լինելու հանրության հաշվին ճոխություն կազմակերպող «ամենախելացին»: Եվ գուցե նույնիսկ կառավարական մրցանակաբաշխություն էլ սահմանեին, գլխավոր մրցանակը՝ «ոսկե ուսումնական կենտրոն», հանձնելով հաղթողին:

Դա ընդամենը մեկ, ամենաթարմ և հնչեղ օրինակներից մեկն է, թե ինչպես Հայաստանում իրականացվող կառավարումը որևէ կապ չունի թուրք-ադրբեջանական շրջափակման կամ Արցախի խնդրի գոյության հետ, և հակառակը՝ որքան նշմարելի է հակառակ կապը և որքան իշխանության կապերը բաց թողնված կլինեին, եթե չլիներ Արցախի խնդիրը:

Բայց հենց այստեղ է անձի երկվության խնդիրը, որ արտացոլվում է Սերժ Սարգսյանի ելույթում, որովհետև այդ մասին խոսում է մարդ, որը հանդիսացել է վերջին տասնամյակի պետական կառավարման թիվ մեկ պատասխանատուն և որի աչքի առաջ են տեղի ունեցել այն բոլոր անարդյունավետ կառավարման աղաղակող և անաղմուկ օրինակները, որոնք Հայաստանի ներկայիս վիճակը թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ դեմոգրաֆիական, թե՛ բարոյահոգեբանական առումով հասցրել են անդունդի գրեթե պռնկին:

Եթե Սերժ Սարգսյանն իր հայտարարությունն աներ 2008, 2009, 2010 թվականներին, կամ գոնե իր նախագահության երկրորդ ժամկետի մեկնարկին, ապա գուցե պատկերը երկվության մասով կլիներ մի փոքր այլ: Գուցե Սերժ Սարգսյանը լինելով Հայաստանի երկու տասնամյակի իշխող համակարգի առանցքային դեմքերից մեկը, այնուհանդերձ չի կարողացել ազդել որոշումների վրա, քանի որ չի ունեցել լիարժեք իշխանություն, չի եղել առանցքային դեմք:

Գուցե այդ հանգամանքը դեռևս իրեն զգացնել էր տալիս նախագահության առաջին ժամկետում, հատկապես, երբ կար Մարտի 1-ի և դրա թողած հսկայական ազդեցության հաղթահարման խնդիրը, երբ կա Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից անցման և սեփական իշխանության ձևավորման խնդիրը:

Բայց գոնե նախագահության երկրորդ ժամկետին Սերժ Սարգսյանն արդեն իսկ ուներ բավականին ամուր դիրքերի արդյունավետ պետական կառավարման ուղղությամբ շոշափելի քայլեր կատարելու համար, մինչդեռ անարդյունավետության աղաղակող օրինակների մի զգալի մասը բաժին է ընկնում հենց պաշտոնավարման երկրորդ ժամկետին, այդ թվում և 40 միլիոն դոլարի պերճանքն ու թշվառությունը:

Այդ պարագայում, եթե հանրությունը ի դեմս ելույթի գործ չունի տարրական հռետորական մանիպուլյացիայի հետ, որպիսին Սարգսյանը գործադրել է իր նախագահության գրեթե ամբողջ ընթացքում, ուրեմն մյուս տարբերակը մնում է անձի երկվությունը, և պաշտպանության նախարարությունում փետրվարի 20-ին ելույթ է ունեցել մի Սերժ Սարգսյան, իսկ մինչ այդ 2008 թվականի ապրիլի 9-ից Հայաստանում պետական կառավարման գլուխ կանգնած է եղել մեկ այլ Սերժ Սարգսյան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular