ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանե Թանդիլյանը չափազանց լավ է պատկերացնում Երևանի խնդիրները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կապիտալ ծախսերի թերակատարումը ավանդական է նաև Երևանի բյուջեի համար և դարձել է ամենաստաբիլ և կանխատեսելի չկատարողականը, որով էլ բացատրվում է Երևանի 2022թ․ի բյուջեում կապիտալ ծախսերի թերակատարումը։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է այս արձանագրումն արել։

Նրա խոսքով, այդ թերակատարումներից առանձնապես աչքի են ընկնում այնպիսի ծախսերը, որոնց ցուցադրական բացումը չես անի, ասել է թե՝ բանտիկներ չես կտրտի։ «Օրինակ, նախագծային աշխատանքները թերակատարվել են 23%-ով, ոռոգման ցանցի կառուցումն ու վերանորոգումը՝ 35%-ով, փողոցների և այլ կահավորում՝ 46%-ով, իսկ զբոսաշրջության զարգացման չկատարողականը թերակատարվել է ռեկորդային 86%-ով։ Դե, ո՞ւմ են պետք զբոսաշրջիկները, միևնույնն է, ընտրողներ չեն ․․․»,- նշել է Թանդիլյանը։

Նրա խոսքով, հատկանշական է, որ շուտով կլրանա Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման մեկ տարին։ Քաղաքային իշխանությունը խոստանում էր այն վերականգնել 2 ամսում։ «Հետաքրքիր է, թե սա չկատարողականի որ հոդվածի տակ են տեղավորել, որովհետև մինչ այսօր խճուղին փլուզված է, խոստումը՝ չկատարված, երևանցիների հավատը՝ սպառված»,- նշել է նա։

Երևանի քաղաքապետարանի աշխատանքի մասին այս բավական կոշտ եւ փաստարկված քննադատությունը վկայում է՝ Մանե Թանդիլյանը չափազանց լավ է պատկերացնում Երևանի խնդիրները, ավելին, քան այլ ընդդիմադիրներ, անգամ այժմ Երեւանը «կառավարող» իշխող խմբակի ներկայացուցիչները։

Մանե Թանդիլյանը, ըստ ամենայնի, գլխավորելու է «Ապրելու երկրի. ընտրական ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում։ Հենց նրա անձով, կուսակցությամբ եւ խնդիրներին խորքային մոտենալու, քաջատեղյակ լինելու պատճառով է, որ «Ապրելու երկրից» սարսռում են գործող վարչախմբի ներկայացուցիչները՝ հրաշալի հասկանալով, թե ով կարող է իրական մրցակից լինել առաջիկա ընտրություններում։ 

Սոնա Գուլքանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular