ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրում 57-ամյա շիզոֆրենիկ տղամարդը հարևանի 8-ամյա տղայի հետ անառակաբարո գործողություններ է կատարել

ԻՐԱՎՈՒՆՔ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վահե Խալաթյանի նախագահությամբ քննել  է Վաղարշակ Ղ.-ի վերաբերյալ գործը:

57-ամյա Վաղարշակը 2016 թվականի օգոստոսի 3-ին ոստիկանության բաժին էր ներկայացրել հիշողության կրիչ ու հայտնել էր, թե նրանում առկա են տեսաձայնագրություններ և ձայնագրություններ, որոնք վերաբերում են իր հարևան անչափահաս աղջիկների հետ անհայտ անձանց ունեցած սեռական հարաբերություններին:

Ոստիկանության բաժնում զննության է ենթարկվել հիշողության կրիչը ու պարզվել է, որ առկա է կրիչը ներկայացրած տղամարդու «լկտի զրույցը»՝ հարևան 8-ամյա տղայի հետ՝ «սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ»:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Օգոստոսի 22-ին Վաղարշակ Ղ.-ն ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել վերոհիշյալ հոդվածով: Վաղարշակն իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, թե հարևան երեխայի հետ զրուցել է «դաստիարակչական նպատակով»:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վաղարշակ Ղ.-ն մարզի գյուղերից մեկում ապրում է միայնակ:  Նույն գյուղում ապրում է նրա եղբայրը, բայց եղբայրները չեն շփվում: Վաղարշակի եղբայրներից մեկը Ռուսաստանում է, մյուսը՝ Արցախում,  ծնողները մահացել են:

Վեց տարեկանում Վաղարշակը վթարի է ենթարկվել, լուրջ վնասվածք է ստացել գլխի շրջանում: Դրանից հետո նրա մոտ նկատվել են նյարդային խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում խորացել են, նա դարձել է դյուրագրգիռ:

Ժամկետային զինծառայության Վաղարշակը մեկնել է խորհրդային բանակ, Մուրմանսկում վեց ամիս ծառայել է, հիվանդության պատճառով զորացրվել և վերադարձել է գյուղ:

1990 թվականին ամուսնացել է ռուս կնոջ հետ, ունեցել է երկու երեխա: Բայց Վաղարշակի բնավորության պատճառով ընտանիքն անհաշտ է եղել, կինը կարճ ժամանակ անց երեխաներին վերցրել ու հեռացել է Ռուսաստան: Դրանից հետո Վաղարշակը իր երեխաներին չի տեսել, կապ չի ունեցել նրանց հետ, ինչը, ըստ դատական ակտի, ավելի է բարդացրել նրա հոգեկան վիճակը:

Վաղարշակը փորձել է ընտանիք կազմել նաև մի եզդի կնոջ հետ, բայց վերջինս նույնպես չի դիմացել, հեռացել է:

Վաղարշակը շփվել է հարևան երեխաների հետ, նրանց կանչել է իր տուն, խաղեր է խաղացել հետները, կոնֆետ ու քաղցրավենիք է հյուրասիրել:

2016 թվականի հուլիսին Վաղարշակը հարևան 8 տարեկան տղայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ՝ սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ «լկտի զրույց» է վարել տղայի հետ, ձայնագրել ու տեսանկարահանել է իրենց խոսակցությունը, և ինքն էլ այդ կրիչը ներկայացրել է ոստիկանություն…

Օգոստոսի 23-ին Վաղարշակի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Ի հայտ է եկել, որ Վաղարշակ Ղ.-ն տառապում է «Շիզոֆրենիա. պարանոիդ ձև, պարաֆրես էտապ» հոգեկան հիվանդությամբ:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ հանցավոր արարքը կատարելիս Վաղարշակ Ղ.-ն գտնվել է հոգեկան խանգարված վիճակում, ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ, նա զրկված է եղել իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու, դրանք ղեկավարելու ունակությունից:

Վաղարշակ Ղ.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Նախաքննության ընթացքում Վաղարշակը հայտնել է, թե ինքը երեխայի հետ զրուցել  է նրա անչափահաս քույրերի և ինչ-որ անհայտ անձի սեռական հարաբերությունների վերաբերյալ ու ձայնագրել է իրենց զրույցը: Ինքը հասկանում է, որ իր արածը «անբարոյականություն է», բայց դա արել է երեխաներին դաստիարակելու նպատակով:

Անչափահաս տղան սովորում է 3-րդ դասարանում: Նա հայտնել է, որ հարևան Վաղարշակը իրեն ու քույրերին հաճախ իր տուն էր կանչում, իրենց հետ խաղում էր, բայց նա հաճախ իր հետ խոսում էր «վատ, մեծական թեմաներից», դա իրեն դուրս չէր գալիս, ինքը վատ էր զգում: Ծնողները, այդ մասին իմանալով, իրենց արգելել են Վաղարշակի տուն գնալ ու շփվել նրա հետ:

Հարևանների խոսքերով՝ Վաղարշակը ժամանակին աշխատել է ձայնագրման ստուդիայում, լավ տիրապետել է տեխնիկային… Ամուսնալուծությունից հետո նա կոնֆլիկտային է դարձել, զգացվել է, որ «շեղվածություն ունի», ոչ ոք նրա հետ չի շփվել, բայց նա իր տուն է կանչել երեխաներին, հյուրասիրել է: Մարդիկ սկզբում մտածել են, թե նա իր երեխաների կարոտն է առնում հարևան երեխաներից: Բայց հետո երեխաներից իմացել են, որ Վաղարշակը սեռական թեմաներով խոսակցություններ է վարում, հայհոյանքներով լի երգեր է լսում իրենց հետ… Մարդի Վաղարշակին անվանել են «այլասերված», շատերը իրենց երեխաներին արգելել են գնալ Վաղարշակի տուն…

Դատարանը անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձին՝ Վաղարշակ Ղ.-ին ազատել է քրեական պատասխանատվությունից և պատժից, նրա նկատմամբ կիրառել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ բուժում հատուկ հսկողության հոգեբուժական հիվանդանոցի պայմաններում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular