ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կովկասը նշանառության տակ. Ի՞նչ է պետք ԱՄՆ-ին Ադրբեջանից, Հայաստանից և Վրաստանից»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Segodnia.ru-ն գրում է, որ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո ԱՄՆ-ին հաջողվել է լիակատար արգելափակել Ռուսաստանից Եվրոպա գազի և նավթի  խողովակաշարային տարանցումը, եվրոպացիներին զրկել էժան հումքից և իր սեփական հեղուկ գազի ասեղի վրա նստեցնել նրանց: Թվում է թե Հյուսիսային հոսքի ահաբեկչությամբ ավարտեց այդ ամբողջ գործընթացը։

Սակայն դա այդպես չէ։ Եվրոպան դեռ ռուսական գազ է ստանում «Հարավային հոսք»–ով, բացի դա Թուրքմենստանից և Ղազախստանից Կովկասի երկրների տարանցմամբ ածխաջրածինների մեծ մատակարարումների հեռանկարն է  երևում։

Ուստի ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է փակել այդ ուղիները, ընդ որում այստեղ Ռուսաստանին վնասելը չէ առաջին պլանում։ Եվրոպան պետք է ընկնի «Քեռի Սեմի» գրպանը՝ առանց այնտեղից դուրս թռչելու հնարավորության։

ԱՄՆ-ի և Իսրայելի ակտիվությունն Ադրբեջանում պատահական չէ: Նախատեսվում է նոր պատերազմ սկսել Կովկասում: Այն թե ո՞վ կներքաշվի դրա մեջ, ամերիկացիների համար այդքան էլ կարևոր չէ։ Արդեն իսկ գլխավոր հրահրիչ է նշանակվել Ադրբեջանը, որը հանկարծ սկսել է ինքնուրույն աշխարհաքաղաքական դեր խաղալ և որոշակիորեն հեռանալ իր դաշնակից Էրդողանից։ ԱՄՆ-ի համար պատերազմի իդեալական տարբերակն այն է, երբ դրա մեջ են ընկնում Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը։ Նման «խառնաշփոթում» Կենտրոնական Ասիայից տարանցման մասին  կարելի է ամբողջությամբ և անդառնալիորեն մոռանալ։

Ի դեպ, Թուրքիայում կայանալիք ընտրություններում ԱՄՆ-ը հույսը դրել է ընդդիմության վրա։ Եթե ​​նախագահի ընդդիմադիր թեկնածուն հաղթի, Կովկասում պատերազմը երաշխավորված է, քանի որ Էրդողանը չափազանց խորամանկ է ամերիկյան քաղաքականությանը ուղղակիորեն հետևելու հարցում։

Հրահրվող պատերազմի համատեքստում պետք է դիտարկել նաև Վրաստանում «նարնջագույն» բողոքի ակցիան, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում ընդհատակյա ահաբեկիչների վերջին ակտիվացումը։ Կովկասի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդները պետք է իրենց արյունով վճարեն Եվրոպայում ամերիկյան հումքային հեգեմոնիայի համար։ Ամեն դեպքում, կովկասյան պատերազմի սցենարն արդեն գրված է, իսկ «Հարավային հոսքը» գտնվում է դիվերսիայի մշտական ​​սպառնալիքի տակ։ Միայն Ռուսաստանի կողմից արտակարգ միջոցները կարող են կանխել մոտալուտ ջարդը, քանի որ ամերիկյան գիշատիչը պարզապես չի նահանջի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular