ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԴԽ անդամներ են ընտրվել դատավորներ Արթուր Աթաբեկյանն ու Արշակ Վարդանյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի 7-ին  դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամներ ընտրեց դատավորներ Արշակ Վարդանյանին և Արթուր Աթաբեկյանին։

Իրավաբանական հանրությունը՝ փաստաբանները, իրավաբանները, դատավորները այս ընտրությանը դրական են վերաբերվում, քանի որ, ըստ նրանց, դատավորներն ըմբոստություն են ցուցաբերել և իշխանության «սրտի թեկնածու» Ռուբիկ Մխիթարյանին չեն ընտրել։

Թեմային անդրադարձել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը: «Իրականում շնորհավորում եմ ՀՀ բոլոր դատավորներին: Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը տարբերություն չի դնի իրեն ընտրած ու չընտրած դատավորների միջեւ: Եվ ամենակարեւորը, դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է եւ ապաքինման հույս դեռ կա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդազարյանը:

Իրականում դատական իշխանությունը, թեև մեծ մասը հեղափոխությունից հետո նշանակված են, սակայն հստակ գիտակցում են առկա մարտահրավերները: Իշխանությունը միանշանակ ցանականում է ԲԴԽ անդամի դերում տեսնել Ռուբիկ Մխրիթարյանին, ում մասին խոսելիս փաստաբանները կատակում են, թե նա վերաքննիչ դատարանի Մնացական Մարտիրոսյանն է: Դատավարների գնահատման սանդղակով, որտեղ բացառապես քվերակում են միայն փաստաբանները, Մխիթարյանի վարկանիշը -1 է: Ի դեպ, նրա դեմ ԲԴԽ-ում հարուցված վարույթ է առկա: Նա քաղաքական-քրեական գործով հայտնի է կալանքի որոշմուներ կիրառելու պրակտիկայով՝ Նարեկ Մանթաշյան, Արմեն Չարչյան, Աղվան Հովսեփյան, Ռոբերտ Քոչարյան և այլն:

Այս ամենից զատ, ԲԴԽ անդամներ ընտրված Արշակ Վարդանյանի և Արթուր Աթաբեկյանի վարկանիշը համապատասխանաբար 78 և 14 է: Փաստաբան Երվանդ Վարոսյանը, կարծիք հայտնելով դատավորների ընտրության վերաբերյալ, մասնավորապես ասել է. «Արշակ Վարդանյանին որպես դատավոր ճանաչում եմ երևի թե նրա կարիերայի սկզբից։ Միշտ աչքի է ընկել որպես բանիմաց, անկախ, օրինական որոշումներ կայացնելուց չվախեցող անձնավորություն։ Շատ ուրախ եմ, որ նա է լինելու ԲԴԽ-ում։ Հատկապես հիմա, երբ ԲԴԽ-ում վայրենի «կոնսենսուս» է տիրում։ Աթաբեկյանի մասով անձամբ որևէ կարծիք արտահայտել չեմ կարող։ Նա քաղաքացիական մասնագիտացում ունի, ես՝ քրեական։ Ամեն դեպքում, քաղաքացիական մասնագիտացմամբ գործընկերներս առանձին զրույցներում նրա մասին շատ դրական են արտահայտում»։

Դատական համակարգի այս ըմբոստ որոշումը ողջունել են նաև այլ իրավապաշտպաններ և ՀԿ ղեկավարները:

Աննա Ավետիսյան

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular