ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանում իրավիճակի փոփոխություն է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում և ինչ-ինչ հանգամանքներ վերլուծելով գալիս են այն եզրահանգման, որ ռուս-ուկրանիական հակամարտությունը մոտենում է իր ավարտին: Որոշ մասնագետներ էլ համոզված են, որ այն լուծվելու է ի օգուտ Ռուսաստանի:

Այս հայտարարությունների ֆոնին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի հնարավորինս շուտ: Այս կարծիքն է հայտնում նաև Հայաստանի իշխանությունը, ընդ որում, ըստ Փաշինյանի՝ պատրաստ է ստորագրել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի առաջարկի տակ, միայն թե ընդհանուր հայտարարի գան Ալիևի հետ:

Լավրովն էլ հույս է հայտնում, որ ոչ տարածաշրջանային ուժերը չեն խառնվի տարածաշրջանին վերաբերող գործերին: Իսկ ՀԱՊԿ-ը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ֆոնին հայտարարում է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ՀԱՊԿ ռազմական օգնությունը և դիտորդներ գործուղել հայ-ադրբեջանական սահման:

ՌԴ առաջարկը` ՀԱՊԿ դիտորդներ/խաղաղապահներ ՀՀ առաջնագծում տեղակայելու և ռազմատեխնիկական համագործակցության նոր փաթեթի վերաբերյալ ուշագրավ վիճակ է ստեղծել:

Թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցության ծրագիրը, կողմերից որևէ մեկը փակագծեր չի բացում: Անգամ հստակ չէ, թե ինչ առաջարկ է արվել ՀՀ իշխանությանը:  Հայաստանի իշխանությունը նույնիսկ քննարկումների օրակարգ չի բերել այս հարցը: Եթե առաջարկվող ռազմատեխնիկական փաթեթը ՀՀ-ի համար կենսական կարևորություն ներկայացնող սպառազինություն և տեխնիկա է ենթադրում, իսկ ՀԱՊԿ ներկայությունը կարող է զսպող գործոն դառնալ, ապա ին՞չ այլ օրակարգով պիտի զբաղված լինի ՀՀ իշխանության վերխավը, քան միայն այս հարցը քննարկելով և հնարավորինս շուտ գործելով ի օգուտ հայկական շահի:

Ռուսատանն արդեն կարելի է ասել բղավում է, որ պայմանգիր ստորագրելը չի բխում ՀՀ-ի և Արցախի շահերից և կարիք չկա շտապելու: Նույնը մյուս կողմից էլ բղավում են Իրանից: Այս իրավիճակից ելնելով նույնիսկ աշխատանքային այցով Իրան էր մեկնել Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: ՌԴ և Իրանը ոչ միայն բղավում են չստորագրել որևէ փաստաթուղթ, այլ նաև աջակցություն են հայտնում, Իրանը պահպանում է իր հետ սահմանի հատվածը և դա լեգիտիմ անելու համար լրացուցիչ հնարավորությունն էր ուզում, որը Գրիգորյանին արդեն փոխանցել են:

Ռուսաստանն, ի դեմս ՀԱՊԿ-ի, առաջարկում է ռազմատեխնիկական աջակցություն և ՀԱՊԿ դիտորդներ, որին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունը հրաժարվում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, զերծ է մնում ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից, իսկ ԵՄ դիտորդների ներկայությամբ, որոնց գրկաբաց ընդունեց ՀՀ իշխանությունը, հիմա մոտ 100 հա տարածք թշնամին առաջ է եկել:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular