ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելառուսը նոր սահմանապահ ուղեկալներ կդնի Ուկրաինայի հետ սահմանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսը հաջորդ տարի երկու նոր սահմանապահ ուղեկալ կդնի Ուկրաինայի հետ սահմանին, այս տեղեկությունը հրապարակվել է հանրապետության պետգնումների կայքում, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Կազմակերպության (որը գների եւ սակագների մոնիթորինգի ծառայություն է մատուցելու օբյեկտների շինարարության ժամանակ) ընտրության տենդերները վերաբերում են սահմանապահ ուղեկալների համալիրների կառուցմանը Լելչիցկի շրջանի Բորովոյե եւ Նարովլյանսկի շրջանի Նարովլյա բնակավայրերում (Գոմելի մարզ)։ Նախագիծն ավարտվելու է 2024թ. փետրվարին եւ ապրիլին՝ համապատասխանաբար։

Ինչպես տեղեկացվել էր, Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի ղեկավար Անատոլի Լապոն հայտարարել է, որ հանրապետությունն իր սահմանները պահելու բավականաչափ զորակազմ ունի եւ ընդգծել է, որ «առաջ երբեք չենք պահպանել սահմանն այն երկրի հետ, որտեղ մարտական գործողություններ են ընթանում։ Սահմանապահների առաջին խնդիրն է՝ չտրվել սադրանքներին»։

 

Նրա խոսքով՝ ուկրաինացիները մշտապես փորձեր են նախաձեռնում սադրելու բելառուս սահմանապահներին՝ նրանց ինչ-որ գործողությունների մղելով, այդ թվում՝ անօդաչուներ արձակելով եւ վնասելով համատեղ սահմանապահ ենթակառուցվածքը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular