ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխական սուտն ու գնաճը «Նոր Հայաստանում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսվել: Այս մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Ընդ որում, թանկացել են ոչ միայն միրգը, բանջարեղենը, այլեւ կարագը, ալյուրը, մսամթերքը, ձուն եւ այլն: Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7 տոկոս գնաճ: Այդ թանկացումների վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել մսի` 2.4, մրգի` 3.3 եւ բանջարեղենի` 6.5 տոկոս թանկացումը: Ձուկը եւս թանկացել է 100 դրամով: 

 Խորհրդարանական ընտրություններից հետո այլուրի գինը թանկացավ 1 դոլարով՝ 22-ից դառնալով 23 դոլար՝ բարձր տեսակի 50 կիլոգրամանոց պարկի հաշվարկով: Թանկացավ նաև անասնակեր թեփի գինը՝ դառնալով 5 դոլար, 40 ցենտ: Այսինքն, Նոր Հայաստանում դեռևս գործում են հին Հայաստանին բնորոշ մոնոպոլ երևույթները: Օղիները թանկացել են 30-50 դրամով: Պաշտոնապես ալկոհոլային խմիչքը թանկացել է 0.3 տոկոսով: Կաթնամթերքի եւ ձվի շուկաներում գնաճը կազմում է 1 տոկոս, ինչին նպաստել է ձվի 5.9 տոկոս գնաճը: Ըստ որոշ տեղեկությունների` ձվի գնի թանկացումը պայմանավորված է վերջին շրջանում հավերի մասսայական անկման դեպքերի հետ: Թանկացել են նաեւ սուրճը, թեյը, կակաոն, ոչ ալկոհոլային խմիչքները, հացաբուլկեղենը:

Բացի այդ, թանկացել է ոչ միայն տեղական արտադրության, այլեւ ներմուծված ծխախոտը: Օրինակ` տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել է 50 դրամով` 550-ից դառնալով 600 դրամ: Իսկ ահա ներկրված «Slims» տեսակի սիգարետի մեկ տուփը 420-ից դարձել է 450 դրամ` թանկանալով 30 դրամով: Մինչ այս՝ ծխախոտային արտադրանքի համար տնտեսվարողների վճարած ակցիզային հարկը 1 տուփ ծխախոտի համար ստացվում էր 5.5 դրամ: Սակայն այն դարձել է 7.2 դրամ: Այսինքն` միայն ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտն արդեն թանկացել էր 35 դրամով: Ամռան ամիսների համեմատ, բանանի գինը կրկնակի աճել է: Եթե մայիսի հայտնի իրադարձություններից հետո քննարկման թեմա էր դարձել, որ բանանը վաճառվում է 400-420 դրամով, ապա այժմ բանանը վաճառվում է մինչեւ 850 դրամով: Մասնավորապես, «Երեւան Սիթի» եւ «Նոր Զովք» սուպերմարկետներում բանանի գինն այս օրերին տատանվում է 520-540 դրամի սահմանում: 

Նվազագույն պարենային զամբյուղը 2017-ին ուներ հետևյալ տեսքը.

Աննդամթերքի գնաճը Հայաստանում 2022-ին՝ 2021-ի համեմատ ուներ հետևյալ տեսքը: Աղբյուրը՝ Հետք:

2018-ի համեմատ` 2022-ին ունենք հետևյալ պատկերը: Ալյուրը 376 դրամից դարձել է 508, բրնձի կիլոգրամը 778 դրամից դարձել է 1070, տավարի մսի կիլոգրամի գինը 3045-ից դարձել է 3255, ոչխարի մսի կիլոգրամը 3578-ից դարձել է 4280, խոզի միսը` 3347 դրամից 3810, ձուն` 527-ից` 633, կարագը` 5217-ից 5891, բուսական յուղը՝ 713-ից  1270: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular