ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Մոսկվան և Երևանը կարող են չեզոքացնել Միջազգային Քրեական Դատարանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի Միջազգային Քրեական Դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու որոշումը, տագնապ ու տարակուսանք առաջացրեց որոշ ռուս փորձագետների և որոշակի շրջանակների մոտ։ Նրանք կապ տեսան ՄՔԴ-ի կողմից դրանից մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդերների հետ։ Որոշներն էլ գրեթե չընթերցելով տեքստը խարանեցին Սահմանադրական դատարանի որոշումը և գնացին ծայրահեղությունների ասելով, որ դա «Հայաստանի կողմից Ռուսաստանին ապտակ է»։


Հայաստանը ստորագրել է Հռոմի կանոնադրությունը 1999 թվականին, վավերացման գործընթացը սկսել է 2004 թվականին, սակայն նույն թվականին այն կասեցվել է, քանի որ այն ժամանակվա Սահմանադրական դատարանը դրանում հակասություններ է հայտնաբերել այն ժամանակ գործող Սահմանադրության տարբերակի հետ։ Այս հակասությունների հաղթահարումը կամ հարթումը եղել է 2005 և 2015 թվականների սահմանադրական փոփոխությունների ընթացում։ Ներքաղաքական ճգնաժամերը, համաճարակը և, վերջապես, զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) խոչընդոտել են այդ հարցի վերանայմանը։ Հենց այդ հակամարտությունն էլ, ըստ հայկական կողմի, դրդել է գործադիր իշխանությանը ևս մեկ անգամ դիմել Սահմանադրական դատարան խնդրանքով ստուգել Հռոմի կանոնադրության Սահմանադրության ներկայիս տարբերակին համապատասխանությունը։ Դիմումը ներկայացվել է 2022 թվականի դեկտեմբերի վերջին, և Սահմանադրական դատարանը օրենքով սահմանված կարգով իր որոշումը կայացրել է եռամսյա ժամկետում։


Ընդգծենք, որ, ըստ հայկական պաշտոնական շրջանակների հայտարարությունների, նրանք ՄՔԴ-ն դիտարկում են որպես Ադրբեջանին հակադրվելու օրինական միջոց և այն որևէ կերպ չեն կապում ռուս քաղաքական գործիչների ձերբակալման օրդերների հետ։ Այժմ օրենքը պահանջում է, որ կառավարությունը Հռոմի ստատուտը վավերացնելու համար երեք ամսվա ընթացքում օրինագիծը ուղարկի Ազգային ժողով, փաստաթղթի խորհրդարանում քննարկման տեմպը կախված է իր իսկ աշխատանքների ժամանակացույցից: Ընդհանուր նշենք ՄՔԴ-ի մասին սխալ պատկերացումների մասին: Նախաքննական պալատի կողմից վերը նշված երկու օրդերները հրապարակելուց հետո լրատվամիջոցներում հնչեցին բազմաթիվ հայտարարություններ, այդ թվում իրավական գիտելիքներ ունեցող անձանցից, որոնք իրավաբանորեն այնքան էլ կոռեկտ չէին։ Ինչ որ մեկը պնդում էր, որ ՄՔԴ-ն ՄԱԿ-ի մի մասն է: Սխալ է, այն անկախ միջազգային կազմակերպություն է, թեև ՄԱԿ-ի հետ կապված է մի շարք իրավահարաբերություններով։ Մյուսները գրեթե մեջբերում էին օրդերների բովանդակությունը:

Դա չէր կարող լինել, քանի որ օրդերը, ինչպես ասում են դատարաններում, «կնքված է», դրա ամբողջական բովանդակությունը հայտնի է մարդկանց սահմանափակ շրջանակի՝ պալատի երեք դատավորներին, հավանաբար ՄՔԴ նախագահին, և, գուցեև գլխավոր մեղադրողին՝ Քարիմ Խանին։ Մյուսները վերջինիս անվանում էին նատուրալիզացված անգլիացի։ Եվ դա ճիշտ չէ, իր պակիստանյան արմատներով հանդերձ նա ծնվել է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում։


Ինչ որ մեկը աննախադեպ է անվանել երկրի գործող ղեկավարի նկատմամբ օրդեր տալը: Սա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են հայտնվել ՄՔԴ-ի առջև, իսկ Ուհուրու Քենյատան, ով արդեն իսկ դատապարտվել էր, ընտրվել էր Քենիայի նախագահ: Որպես գործող նախագահ եղել է միայն սուդանցի Օմար ալ-Բաշիրը, ով, չնայած դրան, մասնակցել էր ՀԱՀ-ում Աֆրիկյան միության և Հորդանանում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովներին։ Երկու պետություններն էլ ասել էին, որ չեն կարող կատարել հրամանը, քանի որ ալ-Բաշիրը գտնվում է իրենց տարածքում մասնակցելու միջազգային կազմակերպությունների կողմից հրավիրված բազմակողմ միջոցառումներին և, հետևաբար, օգտվում է անձեռնմխելիությունից:


Վերադառնանք Հայաստան: Ուզում եմ նշել Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի այն հայտարարությունը, որ հայկական կողմը գիտի «Ռուսաստանի մտահոգությունները»։ «Կարծում եմ,- նշել է Արշակյանը,- մենք կկարողանանք ապահովել, որ Հռոմի ստատուտի հետ կապված հետագա գործընթացի ապահովումը չվնասի Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին»։
Հատկանշական է այն, որ Արշակյանը բերելով հատուկ համաձայնագրի կնքման օրինակը նշել է Հռոմի ստատուտի ապագա վավերացման հետ կապված Ռուսաստանի մտահոգությունները վերացնելու հնարավորությունը։ Ի դեպ, նման համաձայնագիր Հայաստանը ԱՄՆ-ի հետ կնքել էր վերջինիս նախաձեռնությամբ դեռ 2004 թվականին, հենց որ Հայաստանի խորհրդարանը առաջին փորձն արեց վավերացնել Հռոմի ստատուտը։


Բացատրեմ: Հռոմի կանոնադրությունը թույլ է տալիս ազատել ՄՔԴ-ի հետ համագործակցող մասնակից պետությանը պարտավորությունից, ներառյալ ձերբակալման հրամանի կատարումից և անձի հանձնումից դատարանի տրամադրության տակ, եթե դրա համար հայցվող պետությունից պահանջվում է  «խախտել միջազգային պայմանագրերով ստանձնած այլ պարտավորություններ» (98-րդ հոդվածի 2-րդ կետ): Այլ կերպ ասած, եթե պետությունը, մինչ Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորություններ ստանձնելը, արդեն իսկ կապված է եղել համագործակցության նման ձևը բացառող համաձայնագրով, ապա վերջինս գերակա է: Հենց նման փաստաթղթերի կնքման ճանապարհով էլ, որոնք այլ կերպ կոչվում են «98-րդ հոդվածի համաձայնագրեր», ԱՄՆ-ը հրաժարվելով ՄՔԴ-ի հետ համագործակցությունից գնացել է։ Ամերիկացիները կնքել են ավելի քան 90 նման պայմանագրեր, և հաճախ կողմերը անտեսել են ժամանակագրական գերակայությունը։ Օրինակ Տաջիկստանը վավերացրել է Հռոմի ստատուտը 2000 թվականի մայիսի 5-ին, իսկ  2023 թվականի մարտի 23-ին ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել։


Կարծում եմ, որ խելամիտ կլինի չվատաբանել այն գործընկերոջը, որը դեռ տեղ է պահպանում Ռուսաստանին բարեկամ պետությունների նոսր շարքերում, այլ արձագանքել նրա դրական վերաբերմունքին և որքան հնարավոր է շուտ՝ չսպասելով Հայաստանում Հռոմի ստատուսի վավերացման ընթացակարգի մեկնարկին, մշակել և ձեռնարկել ապահովագրող իրավական միջոցներ, որ գործ չունենանք ՄՔԴ-ի հետ։
Միևնույն ժամանակ, հարցը չպետք է սահմանափակվի միայն Հայաստանով, քանի որ Հռոմի կանոնադրությունից դուրս շատ երկրներ կան՝ Չինաստանը և Հնդկաստանը, գրեթե ողջ արաբական աշխարհը, բացառությամբ Հորդանանի և Թունիսի, գրեթե ողջ Հարավարևելյան Ասիայի և շատ այլ երկրներ:  ՄԱԿ-ի 193 անդամներից 123-ը մասնակցում են ՄՔԴ-ին, և «98-րդ հոդվածի համաձայն» համաձայնագրեր կնքելու սովորական պրակտիկան այն բանից հետո, երբ մյուս կողմը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, որը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի ջանքերով, կարող է օգտագործվել ի շահ: Հատկապես աֆրիկյան երկրների հետ հարաբերություններում, որոնցում դժգոհություն է առաջացել ՄՔԴ-ից։


Կանխարգելիչ կարող է լինել արտասահմանյան այցերի նախօրեին հատուկ համաձայնագրերի կնքումը, որը կհաստատի  բարձրաստիճան պաշտոնյաների անձեռնմխելիությունը և կբացառի միջազգային դատարանների հրամանների կատարումը:


Ներկա ժամանակի բարդությունները չեն արդարացնում իրավական գործիքների անտեսումները, և առավել ևս հավատարմությունը fiat justitia et pereat mundus մաքսիմային՝ «թող արդարադատություն լինի, թեկուզ աշխարհը կորչի»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular