Ուկրաինան կվերանա, քանի որ այն ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինան մոլորակի վրա ոչ մեկին պետք չէ և, հետևաբար, այն գոյություն չի ունենա։ Քաղաքական գործիչը այս թեմայով գրառում է հրապարակել «ВКонтакте»-ի իր էջում։
Հրապարակումը վերնագրված է «Ինչո՞ւ կվերանա Ուկրաինան, որովհետև դա ոչ մեկին պետք չէ», այնուհետև գրառումը բաժանված է վեց պարբերության, որտեղ Մեդվեդևը պնդում է, թե ինչու ուկրաինական պետությունը պետք չէ, համապատասխանաբար, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում, պետք չէ նաև Ասիային, Ռուսաստանին և, վերջապես, հենց Ուկրաինայի քաղաքացիներին:
Ամերիկացիները, ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի, վաղ թե ուշ իրենց կառույցին կհարցնեն, թե ինչ գործ ունեն «իրենց անհայտ երկրի», այլ ոչ թե ամերիկյան ներքին խնդիրների հետ:
«Հասարակ ամերիկացիներն ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է «Ուկրաինան» և որտեղ է «այն» գտնվում, նրանցից շատերը նույնիսկ քարտեզի վրա չեն ցուցադրի այդ «հզորությունը», - ասել է Մեդվեդևը։
Տարածաշրջանի հսկա երկրներն, ըստ Մեդվեդևի, արդեն բավական խնդիրներ ունեն տնտեսական վերականգնման հետ կապված, ուստի նրանք հրաժարվում են ամեն կերպ աջակցել Ուկրաինային և սահմանափակել Ռուսաստանին:
Մեդվեդևը Ուկրաինան անվանել է «ԽՍՀՄ փլուզման արդյունքում առաջացած թյուրիմացություն»:
«Մոլորակի վրա ոչ մեկին Ուկրաինա պետք չէ, դրա համար էլ այն գոյություն չի ունենա»,- հավելել է նա: