ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանների ապտակը փաշինյանական իշխանությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատավորները երեկ ընդհանուր ժողով են գումարել և Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամներ ընտրել։

Գաղտնիք չէ, որ փաշինյանական իշխանությունն ամեն ինչ փորձում է անել անկախ դատական համակարգը վերացնելու և բոլոր դատավորներին իր կամակատարները դարձնելու ուղղությամբ։

Հենց այդ նպատակով ԲԴխ գործուղվեց Կարեն Անդրեասյանը, որն էլ ամեն ինչ անում է ԲԴԽ-ից անկախ և իշխանություններին չհնազանդվող մարդկանց հեռացնելու, բարձրագույն դատական խորհուրդը փաշինյանական իշխանության պատժիչ մարմնի վերածելու համար։ 


Թերևս երեկ տեղի ունեցած քվեարկությունը անակնկալ կարող էր համարել հենց թե՛ Կարեն Վարդանյանի և թե՛ նրա անմիջական ղեկավարի համար։

ԲԴԽ դատավոր անդամներ են ընտրվել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն ու սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը։ Աթաբեկյանը ստացել է 168 կողմ ձայն, Արշակ Վարդանյանը՝ 172, երրորդ թեկնածուն, որի համար լոբբինգ էր անում Կարեն Անդրեասյանը, Ռուբիկ Մխիթարյանը ստացել է 71 քվե։ Մխիթարյանը չափազանց տխուր համբավ ունի և համարվում է տարբեր տարիների իշխանությունների կամակատարներից մեկը։

Բարձրագույն դատական խորհուրդի երկու դատավորների ընտրությունից առաջ տեղեկություն տարածվեց, որ թափուր տեղի առաջացման համար ծանուցումներ չեն ուղարկվել առաջադրման չափանիշները բավարարող բոլոր դատարաններին ու դատավորների, իսկ նման գործելաոճի տրամաբանությունը կամ բացատրությունը չի ներկայացվել, ուղարկվել են միայն սնանկության վերաքննիչ քրեական և մարզերի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին։ 


Ըստ էության, գործող իշխանությունները փորձում էին ամեն ինչ անել առնվազն գոնե Ռուբիկ Մխիթարյանին ԲԴԽ անդամ դարձնելու, այդ պարագայում իշխանությունը լիակատար մեծամասնություն կձևավորեր և մեկ-երկու անկախ դատավորները չէին կարողանա որևէ կերպ հարցեր բարձրացնել դատական համակարգի անկախության վերաբերյալ։

Նույնիսկ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Անդրեասյանը մտադիր է հրաժարական ներկայացնել, եթե իր ցանկալի անձը ԲԴԽ անդամ չդառնա։ ԲԴԽ-ն հերքեց ԱՆդրեասյանի հրաժարականի մասին տեղեկությունը, այդուհանդերձ խորհրդի անդամներ դարձան երկու դատավորներ, որոնց որևէ կերպ գործող իշխանության կամակատարներ համարել չի կարելի։ Հայաստանում դատական համակարգի վերջնական վախճանի մասին լուրերը չափազանցված են, դեռևս կան մարդիկ, որ փորձելու են պայքարել փաշինյանական իշխանության կամայականությունների դեմ։

Սուրեն Կարապետյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular