ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյա՞ն, թե՞ փաշինյանական սադրանք. Պենտագոնը խմբագրել է հայտարարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ Պաշտպանության նախարարության երեկ հրապարակած հայտարարությունը չափազանց տարօրինակ էր, և արևմտամետներին բուռն ուրախության պահեր պարգևեց։

Ի դժբախտություն վերջիններիս, այդ ուրախությունը չափազանց կարճ տևեց։ Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, թե ապրիլին Եվրոպայում կայանալու են ԱՄՆ հովանու ներքո անցկացվող Defender-23 («Պաշտպան-23») զորավարժությունները, որոնց մասնակցելու են մոտ 9000 ամերիկացի և մոտ 17 000 օտարերկրացի զինծառայող՝ 26 դաշնակից և գործընկեր երկրից. զորավարժությունների մի մասն անցկացվելու է եվրոպական 10 երկրում։ Հետխորհրդային տարածքից նշվել էին Վրաստանի, Մոլդովայի և... ՀԱՊԿ անդամ Հայաստանի անունը։ Հայաստանը նախկինում մի քանի անգամ փոքր խմբերով մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժանքներին, սակայն արդեն տևական ժամանակ չի մասնակցում։

Իսկ Ուկրաինայում ռուսական ներխուժումից եւ Արեւմուտքի հետ ՌԴ հարաբերությունների կտրուկ սրումից հետո առնվազն տարօրինակ էր ՀՀ անունը տեսնել այդ երկրների ցանկում։ Կարճ ժամանակ անց Պենտագոնը խմբագրեց իր հայտարարությունը, Հայաստանի անունը հանվեց ցանկից։ ՀՀ գործող իշխանություններն այդպես էլ որեւէ պարզաբանում չեն ներկայացրել՝ արդյո՞ք նախապես տրվել է իրենց համաձայնությունն այդ զորավարժություններին մասնակցելու, թե Պենտագոնն է սադրանք անում՝ Հայաստանին ներքաշելով հերթական հակառուսական խաղի մեջ։

Այն, որ փաշինյանական վարչախումբը վաղուց է մտմտում ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու մասին, գաղտնիք չէ որեւէ մեկի համար։ բայց այժմ՝ ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում նման զորավարժությունների մասնակցելը ծանրագույն հետևանքներ կարող էր ունենալ մեր երկրի համար։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը Կրեմլից Փաշինյանին «գլխի է գցել» այդ հետևանքների մասին, և հայկական կողմը արդեն հայտարարության հրապարակումից հետո խնդրել է անել Հայաստանի անունը։ Ամեն դեպքում, եթե անգամ հրապարակային պարզաբանումներ չհետևեն, ՀԱՊԿ-ն և ՌԴ-ն առանձին պարզաբանումներ պահանջելու են անձամբ Նիկոլ Փաշինյանից։ 

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular