ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու դեպքերը տարեցտարի աճում են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպայի խորհուրդը հրապարակել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ 2022 թվականի հաշվետվությունը։

2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ակնկալվել է Ադրբեջանում ՄԻԵԴ-ի 285 որոշման կատարում։ 2020 թվականին դրանք եղել են 235, իսկ 2021 թվականին՝ 271։ Այսպիսով, Ադրբեջանի կողմից չկատարված որոշումների թիվը տարեցտարի ավելանում է։

Ընթացքի մեջ գտնվող գործերի թվում է նաև «Մամադլին ընդդեմ Ադրբեջանի» խմբի գործը: Այս ցուցակում են նաև հայտնի ակտիվիստներ Անար Մամեդլին, Ինթիգամ Ալիևը, Խադիջա Իսմայիլովան, Լեյլա Յունուսը, Արիֆ Յունուսը, Գիյաս Իբրահիմովը և Բայրամ Մամեդովը։ Ադրբեջանի իշխանությունները չեն բեկանել իրենց գործերով կայացված վճիռները և չեն արդարացրել դիմումատուներին։

    
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular