ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում կոչ են արել կոշտ արձագանքել Հայաստանի ռուսաֆոբ չարախոսություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net–ը գրում է, որ ենթադրվում է, որ Ռուսաստանը պետք է դադարի սիրախաղը իր ամենամոտ «դաշնակիցների» հետ և սկսի համարժեք արձագանքել ռուսաֆոբական ցանկացած չարախոսության ընդհուպ մինչև հայելային պատժամիջոցների սահմանում կամ ՀԱՊԿ-ից դուրս թողնելը։


Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել է ռուս քաղաքական դիտորդ եւ ռադիոհաղորդավար Իգոր Վիտելը։


«Ես մեծ սիրով եմ վերաբերվում Հայաստանի ժողովրդին, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք արձագանքենք ոչ բարեկամական քայլերին։ Այնտեղ ունենք խաղաղապահներ, ռազմաբազա։ Հեռացրե՛ք այնտեղից խաղաղապահներին,
որովհետև բավական է: Կամ էլ տապալեք Փաշինյանին, մի վավերացրեք պայմանագիրը (Միջազգային քրեական դատարանի  Հռոմի ստատուտը), դուրս եկեք փողոց, ինչպես շատ մոդայիկ է դա տարբեր երկրներում, կամ էլ մենք դառնում ենք ձեր նկատմամբ լրիվ անբարյացակամ երկիր։


Եվ այստեղ մենք շատ բաներ ունենք անելու: Միգրացիոն խիստ ռեժիմ, տեղահանումներ, զորքերի դուրսբերում. Ահա, տղերք: Հայաստանին հանեք ՀԱՊԿ-ից, ինքներդ կարգավորեք ձեր հարցերը: Ինչու՞ են մեզ պետք նման դաշնակիցներ: Այժմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը ներառելու է Ռուսաստանի հետ համագործակցող Կենտրոնական Ասիայի պետությունները, ինչպես ասում է ԵՄ-ն։ Ղազախստանից երևում է, որ նա նույնպես սկսել է կասեցնել զուգահեռ ներմուծումը։ Իսկ մեզ դա պե՞տք է։ ՀԱՊԿ-ը կքանդվի, քանդվում է քանդվի։ Նրանք ավելի շատ մեր կարիքն ունեն, քան մենք նրանց»,- ասել է Վիտելը:


Իր հերթին, ռազմական փորձագետ, Ռազմական և քաղաքական հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցևիչը պարզաբանել է, որ ոչ մի դեպքում դա չպետք է արվի։ «Ոչ մի կերպ չի կարելի դուրս գալ։ Ինչպես զինվորականների մոտ, եթե գիծ եք պահում, ապա պետք է դա շարունակել: Դուրս գալը հեշտ է, դա կարող է լինել զգացմունքային որոշում: Իսկ հետ գնալը շատ դժվար կլինի, քանի որ այլոք կմտնեն ու կսկսեն վերահսկել»,- ասել է նա։


Փորձագետն ընդգծել է, որ Ռուսաստանն այդ տարածաշրջանում մի քանի չափազանց կարևոր և լայնածավալ նախագծեր է իրականացնում, որոնց դադարեցնելը լուրջ սխալ կլինի։


«Եթե վերադառնանք նույն Հայաստանին, ապա այնտեղ իրավիճակը շատ ավելի հավակնոտ է։ Դա Հարավային Կովկասն է, մենք ավելի բարձր մակարդակով փորձում ենք հավասարեցնել իրավիճակը։ Այնտեղ ամբողջովին խափանված են տրանսպորտային հաղորդակցությունները։ Այնտեղ բոլորը միմյանց հետ ընկերական չեն, և հետևաբար ապրանքների տեղաշարժ չկա։ Մենք Հայաստանի հետ փոխգործակցություն ունենք միայն Վրաստանով, և չենք կարող այնտեղ հասնել այլ ավտոմոբիլային կամ երկաթուղային ճանապարհով։

Մենք ունենք փոխվարչապետների ղեկավարությամբ երկու մեծ խմբեր։ Նույնիսկ երեք երկրներ փորձում են երկաթուղային հաղորդակցություն հաստատել Հայաստանով, վերականգնել խորհրդային երկաթուղիները։ Դա շատ կարևոր է մեզ համար, մենք հետո երկաթուղային կապ կստանանք Իրանի հետ։ Այդ ամենը դժվարությամբ է ընթանում, կա փոխադարձ պահանջների մեծ շերտ։ Բայց Ռուսաստանը բավականին լուրջ դերակատար է այդ գործընթացում, և ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Եվ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ եվրոպացիների կամ ամերիկացիների կեղտոտ ձեռքերը այնտեղ խառնեն իրավիճակը»,- եզրափակել է Կլինցևիչը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular