ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական ապտակը Նիկոլ Փաշինյանին՝ Արևմուտքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի գործող վարչախումբը շարունակում է ժողովրդավարության բաստիոնի մասին հեքիաթներով կերակրել սեփական հանրությանն ու միջազգային գործընկերներին, արևմտյան հերթական հեղինակավոր կազմակերպությունը հետազոտություն է հրապարակել, որտեղ ցույց է տալիս Հայաստանի գործող իշխանությունների կատարյալ ձախողումը գրեթե բոլոր ոլորտներում։

Բրիտանական «Legatum Prosperity Index» հետազոտության մեջ տարբեր երկրների ցուցանիշները հաշվարկվել են 12 հիմնական ուղղություններով։

2022 թվականի զեկույցի համեմատ Հայաստանի դիրքերը վատթարացել են, 59-րդ հորիզոնականից Հայաստանը տեղափոխվել է 61-րդ հորիզոնական, աշխարհի 167 երկրների մակարդակով։ Զեկույցը փաստում է, որ Հայաստանում վատացել է իրավիճակն անձնական ազատությունների և կառավարման ոլորտում, խայտառակ վատ է գնահատվել քաղաքական հաշվետվողականության ցուցանիշը, ինստիտուցիոնալ վստահությունը կառավարման մարմինների նկատմամբ, կառավարության արդյունավետությունը։

Զեկույցը նաև արձանագրել է առանձին ոլորտներում Հայաստանի տեղը։ Երկրում կտտանքների օգտագործման հարցում Հայաստանը 120-րդ տեղում է, քաղաքական բանտարկություններով՝ 78-րդ, կառավարությունից մամուլի ազատության հարցում՝ 109-րդը, գործող իշխանության զսպման ցուցանիշներում 102-րդ տեղում, իսկ ինստիտուցիոնալ վստահության մակարդակով՝ 129-րդ հորիզոնականում է։ Ցածր է նաև վստահությունը ոստիկանության, իրավապահ համակարգի և դատարանների նկատմամբ, իսկ քաղաքական տերորի մակարդակով Հայաստանն աշխարհում 91-րդ տեղում է։

Տվյալները, որոնք ներկայացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը ոչ միայն բարեկեցության, ժողովրդավարության և ապահովության բաստիոն չէ, այլ նաև մի շարք՝ հատկապես կառավարության գործունեության և ազատություններին վերաբերող ցուցանիշներով զբաղեցնում է խայտառակ դիրքեր։ «Հայաստանում ոչ միայն անվտանգության, այլ նաև կառավարման և ազատությունների առումով Նիկոլ Փաշինյանի կառավարման տոտալ ֆիասկո է»,- արձանագրում է Աշոտյանը։

Կարինե Առուստամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular