ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարսանիքից 6 շաբաթ հետո նրա ամուսինն անհետ կորավ. միայն 70 տարի անց նա իմացավ ողջ ճշմարտությունը

ՎԻԴԵՈ

Ներկայացնում ենք ամերիկացի զույգի պատմությունը: Նրանք ծանոթացել էին հեռավոր 1944 թ. ամերիկյան Տեխաս նահագում:

Երիտասարդ Փեգին 22-ամյա օդաչու Բիլլի Հարիսին սիահարվել է առաջին հայացքից: Շուտով սիրահարներն ամուսնացել են, սակայն նրանց երջանկությանը վիճակված չէր երկար տևել:

Ամուսինները միասին անց են կացրել ընդամենը 6 շաբաթ, մինչև Բիլլիին ռազմաճակատ են կանչել, նա Ֆրանսիա է ուղևորվել:

Դրանից հետո նրանք չեն տեսել իրար․․․ երիտասարդն այպես էլ չի վերադարձել:

   

Ոչ ոք չգիտեր՝ ինչ է տեղի ունեցել օդաչուի հետ:

Նշանակված վայր հասնելուց մի քանի օր անց նա պարզապես անհետ կորել է:

Փեգին հրաժարվում էր հավատալ, որ իր սիրելի ամուսինը մահացել է, քանի որ նրա մահը պաշտոնապես չէր հաստատվել:

Մոտ 70 տարի անց ռազմական արխիվներում Փեգիի հարազատներից մեկը գրառում է հայտնաբերել Բիլլիի մասին:

Հանկարծակի բացահայտված ճշմարտությունը տարեց Փեգիին ստիպել է Ֆրանսիա մեկնել:

Արխիվային գրառումների համաձան՝ Բիլլիի ինքնաթիռը նրա ծառայությունը սկսելուց մի քանի օր անց խփվել է Նորմանդիայի երկնքում՝ Լես Վենտես քաղաքից ոչ հեռու:

Օդաչուն հենց այնտեղ է թաղվել:

Սակայն երբ կինը գնացել է իր ամուսնու գերեզմանին, նրան մեծ անակնկալ է սպասել:

Լես Վենտես փոքրիկ քաղաքի համար Բիլլի Հարիսոնը դարձել է ոչ թե պարզապես հերոս, այլ նվիրվածության և զոհաբերության խորհրդանիշ, հետմահու պարգևատրվել է քաջության և արիության համար մեդալով:

Այնտեղ նրա պատվին է անվանակոչվել գլխավոր փողոցը, որով ամեն տարի անցնում է Հաղթանակի օրվա երթը:

Բիլիի գերեզմանին մինչև հիմա ծաղիկներ են տանում:

Բիլլիի ինքնաթիռը խփվել է Լես Վենտեսի երկնքում և սկսել է արագ ընկնել: Իմանալով, որ ինքը չի փրկվի՝ Բիլլին ամեն ինչ արել է ինքնաթիռը քաղաքից հնարավորինս հեռու տանելու համար: Հասկանալով, որ իր մահն անխուսափելի է՝ Բիլլին որոշել է ամեն գնով խաղաղ բնակիչների կյանքերը փրկել:

 

Վերջին ուժերով նա այրվող օդանավն ուղղել է դեպի անտառ՝ բնակելի տներից հեռու:

Իմանալով ամուսնու ողբերգական ճակատագրի մասին՝ Փեգին ամեն տարի գնում է Ֆրանսիա՝ նրա գերեզմանին:

Այնտեղ նա հանդիպել է 91-ամյա Գի Սուրլոուին՝ այդ ավիաաղետի ներկայումս ողջ միակ ականատեսին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular