ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի «ներքև» պարզապես չի լինում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնալով ամրացող տպավորություն է, որ փողոցից իշխանության հասած ՔՊ-ում հատուկ որոշում է ընդունվել «փողոցային» դրսևորումներով աչքի ընկնելու վերաբերյալ: Ընդ որում՝ էլի ամրացող տպավորություն է, որ նույնիսկ մրցույթ է հայտարարվել՝ ով ավելի աչքի կընկնի այդ գործում: Եվ ահա, ՔՊ-ի կուսակտիվն անշեղորեն իրագործում է «պլենումի» այդ որոշումն ու, առանց չափազանցության, կաշվից դուրս է գալիս «աչքի ընկնելու» համար:

Օրինակ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության (!!!) և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի վրա քպականների զանգվածային հարձակումը, հատկապես Արթուր Հովհաննիսյանի ու Ռուստամ Բաքոյանի աննկարագրելի սանձարձակ պահվածքը, թեկնածուի հասցեին ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու բացահայտ սպառնալիքները, է՛լ լեզու կտրելու, է՛լ չգիտես ինչի վերաբերյալ արտահայտություններն ինքնին բնութագրական են: Բնութագրական՝ դրանք գործածողների համար: Բոլորը տեսան: Դա փողոցի էլ չէ, այլ հենց «քուչի» մակարդակ էր: Անխուսափելի իշխանափոխությունից հետո (հիշեցնենք, որ ամեն ինչ վերջ ունի, վերջիվերջո), թերևս, հոգեբանների համար աշխատանքի լայն ճակատ կբացվի:

Բայց մինչ այդ, այսինքն՝ հիմա էլ մասնագետները կարծում են, որ նման պահվածքը խորքային պատճառներ ունի: Դրանցից առաջինը այս տեսակի անցյալն է, նույնիսկ սեփական բակերում ընդունված չլինելը, ճնշված լինելը, կյանքում կայացած չլինելն ու հիմա իշխանության տված հնարավորություններով բոլորից «մուռ հանելը»: Երկրորդը՝ չէ, վիրավորվելը չէ, նրանք այդ հատկությունը չունեն: Երկրորդը վախն է՝ եղածը կորցնելուց ու այդ նույն անցյալին վերադառնալուց...

Մտածելու բան է: Ու այդքանից հետո, օրինակ՝ նույն Արթուր Հովհաննիսյանը «հատակին» հասնելու, տակից թակոցներ լսելու մասին է խոսում: Չնայած, էլ ինչի՞ց խոսեն, եթե վաղուց շրիշակն անցել են, հատակն անցել են, նկուղի հատակն էլ են ծակել-անցել և շարունակում են «խորանալ»: Այնքան, որ տակից որևէ թակոց իրենք լսել չեն կարող, լավագույն դեպքում՝ հենց իրենցը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular