ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Տեր-Պետրոսյանը, իր իսկ գնահատմամբ, մշտապես կարողացել է կանխատեսել ապագայում սպասվող քաղաքական գործընթացները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքին քաղաքացու նկատամամբ՝ զարմանք հայտնելով, որ եթե որևէ այլ երկրում նման մի բան լիներ կունենար այլ գնահատական, սակայն Հայաստանում դա չի արվում և ինքը երկու օր մատածում էր անդրադառնա դրա՞ն, թե՞ ոչ։ Տեր-Պետրոսյանին էլ պատասխանեց Ալեն Սիմոնյանը, ապա Սիմոնյանին էլ Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը։ Եվ այս ամբողջ աժոտաժն ինչ-որ մեկի ոչ այնքան դաստիարակված պահվածքի համար։ Ընդ որում այդ մարդու այդպիսի տեսակի կայացման գործում պակաս ավանդ չունի հենց ինքը՝ Տեր-Պետրոսյանը, իհարկե, ժառանգական ֆակտորը չենք անտեսում։

Հետրաքրքրական է այն, որ առաջին նախագահը երկու օր մտորել է Ալեն Սիմոնյանին՝ կարելի է ասել, սպասելի վարքին անդրադառնալու շուրջ, իսկ Տեղ գյուղում կատարվող իրադարձությունները, Արցախի մի շարք բնակավայրերի շրջափակված լինելը, քաղաքացիների իրավունքների զանգավածաբար ոտնահարման դեպքերը, 120 հազար քաղաքացու շրջափական մեջ գտնվելը, սննդի խնդիր ունենալը չի անհանգաստացնո՞ւմ առաջին նախագահին, թե՞ ինքն անվերապահ համաձայն է իշխանության՝ Արցախից ձեռքերը լվանալու գործընթացի հետ։ Բայց այս դեպքում, դրա մասը պիտի կազմի նաև Սյունիքը։ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր իսկ գնահատմամբ, մշտապես կարողացել է կանխատեսել ապագայում սպասվող քաղաքական գործընթացները։

Եթե Սյունիքի տարածքի նպակտմամբ նույն վարքն ինքն է դրսևորում, ինչ որ անում է իշխանությունը, ապա կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում իշխանությունը կհայտարարի Սյունիքի դժբախտ և դժգույն մարզ լինելու մասին։

Մեկ այլ դրվագով էլ Տեր-Պետրոսյանը, գուցե, այս գրառմամբ փորձում է իրեն մոռացության չմատնել քաղաքական դաշտում և հետագա խնդիրներից զերծ անմեղ թեմա է ընտրել։ Արցախի հարցին կամ առկա վիճակին անդրադառնալիս  քաղաքացիները և քաղաքական ուժերը շատ հարցեր կունենային առաջին նախագահին, որոնց պատասխանները տալն այնքան էլ հեշտ չէր լինի։

Օրինակ ամենաակտուլն այն է, որ կաթողիկոսի նախաձեռնած ֆորմատը տապալեց, արդյո՞ք գոհ է դրա արդյունքներից։ Եվ երբ ասում էր, որ պատրաստ է իշխանության հետ պատասխանտվություն կրել՝ Տեղ գյուղի իրադարձությունների, շրջափակման մեջ գտնվող քաղաքացիների, չեկով հաց գնող քաղաքցիների, ամեն շաբաթ տրվող զոհերի համար ևս պատասխանտվությո՞ւն է վերցնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular