ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանի պաշտոնյային և տղամարդուն ոչ վայել պահվածքը նորություն չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10-ից ավելի լրագրողական ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը, կապված քաղաքացու վրա թքելու հետ,  քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում:


Հայտարարությունում ի թիվս այլնի ասվում է. «Խստորեն դատապարտելով ԱԺ ղեկավարի նման պահվածքը՝ պահանջում ենք Ազգային Ժողովի պատգամավորներից, և հատկապես քաղաքական մեծամասնությունից, ջանքեր գործադրել բացառելու հանրային պաշտոնյաների՝ իրավական պետության արժեքներին անհարիր, ցինիկ և անպատասխանատու վարքագիծը: Հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությանը՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել տեղի ունեցածը, ինչպես նաև դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը։


Տեղի ունեցածը նաև պետք է քննության առարկա դառնա իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում՝ խուլիգանության հանցակազմի մասով: ․․․ՀՀ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է լինելու իր ժողովրդի ընտրյալը»:


Ալեն Սիմոնյանի պաշտոնյային և տղամարդուն ոչ վայել պահվածքը նորություն չէ։ ԱԺ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ մշտապես աչքի է ընկել ագրեսիվ պահվածքով և անհարգալից արտահայտություններ անելով, մասնավորապես լրագրողներին ծաղրելով և վիրավորելով ոչ միայն լրագրողին, այլ այն լրատվամիջոցին, որը ներկայացնում է լրագրողը։ Սիմոնյանը երեկ էլ լրագրողի հետ զրույցում մասնավորապես ասաց․ «Որակումները կգնաս խմբագրիդ կտաս»։

Վիրավորեց լրագրողի արժանապատվությունը, ինչպես նաև «դու»-ով խոսեց լրագրողի հետ։ Նման միջադեպերի օրինակները շատ են։ Օրինակ՝ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ-ից հանվեցին միջանցքների նստարանները, քանի որ, ըստ Սիմոնյանի, իրենց անցնելուց լրագրողները և օպերատորները ոտքի չեն կանգում և հարգանքով չեն վերաբերում իրենց։ Տարօրինակ է, որ հարգանք է պահանջում մի մարդ, ով ինքը դիմացինին հարգանքով վերաբերելու դաստիարակությամբ աչքի չի ընկնում։

Էականն այն է, որ այս պահվածքի չդատապարտելը բերել է նրան, որ այսօր լրագրողները սեփական նախաձեռնությամբ դատապարտում են Սիմոնյանի՝ քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը։ Էլի սեփական անձը մի կողմ դնելով, տեսնելով, որ իրավական և քաղաքական գնահատական չի տրվում ԱԺ նախագահի պահվածքին, նախաձեռնող են դառնում նման հաջորդ միջաեպերը կանխելու գործին։  


Համացանցում բոլորը հիշեցնում են Սիմոնյանի ընտանիքի անդամի պահվածքը ընդդիմության ցույցերին և ակնարկում, որ մարդկանց վրա թքելը դաստիարակության արդյունք է։ 


Հետաքրքրական է, թե ինչպես են այս ամենը հաշվի առնելով միջազգային հանրության ներկայացուցչությունները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերությունները, տարբեր երկրների դեսպանությունները ընդունելու կամ հյուրընկալվելու նման վարքագիծ դրսևորած ԱԺ նախագահի մոտ։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular