ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Ադրբեջանցիների ցեղասպանություն». պե՞տք է դրան լուրջ վերաբերվել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru-ն գրում է, որ Ադրբեջանի անզուսպ ցանկությունը յուրացնելու այն ամենը, ինչ պատկանում է իր հարևաններին, հատկապես հայերին, երբեմն դուրս է գալիս տրամաբանության ու ողջախոհության սահմաններից։ Այսպիսով, դեռ 1998 թվականին ամբողջ Ադրբեջանի հայրը՝ Հեյդար Ալիևը, ըստ երևույթին, ինչ որ անառողջ նախանձի պատճառով սահմանել է «Ադրբեջանցիների ցեղասպանության օր»-ը։ Ինչո՞ւ հենց այդ ձևակերպմամբ՝ «ցեղասպանության օր», այլ ոչ թե «զոհերի հիշատակի օր»։ Կարծես թե ոչ թե հիշարժան տարեթիվ է, այլ կոչ:


Ինչ էլ որ լինի, յուրաքանչյուր տարվա մարտի 31-ին ադրբեջանցիները «հիշում են դաշնակ-բոլշևիկյան զինված կազմավորումների զոհերին», երբ վերջիններս «1918 թվականին անխնա հաշվեհարդար տեսավ տասնյակ հազարավոր խաղաղ ադրբեջանցիների նկատմամբ»։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում «անխնա ջարդի» աշխարհագրությունը՝ Բաքու, Երևան, Կարս, Գուբա, Շամախի, Սյունիք, Արցախ, Նախիջևան...


Նախ, «դաշնակցական-բոլշևիկյան զինված կազմավորումներ» հասկացությունը պատմական անհեթեթություն է, որը, այնուամենայնիվ, ակտիվորեն տարածվում է ադրբեջանական «պատմագրության» մեջ։
Երկրորդ հերթին աշխարհագրությունն է շատ հետաքրքիր։ Լավ, տեխնիկապես հայկական կողմը հնարավորություն ուներ «կոտորել ադրբեջանցիներին» Երևանում, Կարսում, Սյունիքում, Արցախում և Նախիջևանում։ Դրանք այն տարածքներն են, որոնք (բացառությամբ Կարսի) վերահսկվում էին Հայաստանի Հանրապետության կողմից։ Որպես հավելում կավելացնենք նաև Բաքուն հաշվի առնելով այդ քաղաքում հայերի ազդեցությունն ու թիվը։ Բայց Գուբա՞ն, Շամախի՞ն։ Այն ժամանակ Շամախիում հայ բնակչությունը շատ զգալի զիջում էր թյուրքալեզու մահմեդականներին, իսկ սովորաբար մեծամասնությունն է կազմակերպում փոքրամասնության ջարդեր։ Իսկ Գուբայում հազարից էլ պակաս հայ էր ապրում, որը բնակչության հինգ տոկոսից էլ քիչ էր: Բայց մոտավորապես նույն քանակով՝ մոտ վեց հազարական, հրեաներն ու ադրբեջանցիներն էին։ Ավելի ճիշտ ոչ թե ադրբեջանցիները, այլ թուրքերը (նախկինում թաթարները)։ Նրանց ադրբեջանցիներ սկսել են կոչել 1930-ականների երկրորդ կեսերից։ Դա էլ երրորդ հերթին։


Ընդհանրապես դժվար է լրջորեն վերաբերվել «1918 թվականի ադրբեջանցիների ցեղասպանությանը»։ Սակայն անլուրջ վերաբերմունքը հղի է նման ապատեղեկատվության հանրահռչակմամբ, ինչն իր հերթին բարդացնում է դրա դեմ պայքարը։ Պատճառաբանված հակազդեցությունը միակ, թեև շատ դանդաղ ազդող, բայց արդյունավետ զենքն է նման կարգի սադրանքների դեմ։ Ուրեմն, պարոնայք, զինվեք փաստարկներով ու համբերությամբ, և ... ընդհանրապես զինվեք, պարոնայք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular